Դանիայի խորհրդարանում բարձրացվել է Թեղուտի հանքի հարցը, իսկ Հայաստանում շարունակում են անտեսել այն. ՀԲՃ

Լուրեր

04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
Բոլորը

2018թ․ մարտի 2-ին Դանիայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Քրիստիան Յուլը Հայաստանի Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարարին։ Հարցման մեջ մասնավորապես նշված է․ «EFTERTRYK էլեկտրոնային լրատվամիջոցը և ARBEJDEREN օրաթերթն անցյալ տարի հրապարակել են մի շարք հոդվածներ, որոնցում նկարագրված էր Հայաստանում տեղի ունեցող բնապահպանական դեգրադացիա, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունը՝ ի դեմս Արտահանումների վարկավորման գործակալության (EKF)։ Նախարարներին խնդրում ենք պատասխանել հետևյալին․ -Նկարագրել այս դեպքի ընթացքը, և թե ի՞նչ գործողություններ են նախորդել EKF-ի կողմից ֆինանսական ներդրման որոշումը կայացնելուն և ի՞նչ համատեքստում է դադարեցվել նրա մասնակցությունը։ -Արդյո՞ք պատրաստվում եք վերացնել Հայաստանում բնական միջավայրի աղտոտման հետևանքները, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունն ի դեմս EKF-ի։ Եթե այո՝ հստակեցրեք, թե ինչպե՞ս։ 


-Արդյո՞ք քննարկման եք դնելու EKF-ին առնչվող օրենսդրությունը խստացնելու հարցը, որպեսզի Դանիայի պետությունը ապագայում նման իրավիճակում չհայտնվի և պատասխանատվություն չկրի պակաս զարգացած երկրներում բնապահպանական և մարդու իրավունքների խախտումների համար։ Եթե ոչ, ինչպե՞ս եք իրականում ապահովելու, որ ապագայում Դանիայի պետությունը պատասխանատվություն չկրի պակաս զարգացած երկրներում բնապահպանական ու մարդու իրավունքների խախտումների համար»։ Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարար Բրայան Միկկելսենն իր պատասխանում մեծամասամբ հիմնվել է EKF-ի գրության վրա, որով նկարագրել է, որ 2012թ․ Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալությանն է դիմել խոշոր սարքաշինական FLSmidth ընկերությունը, որպեսզի գործակալությունը մասնակցի իր սարքը վաճառելու հարցում վարկավորմանը։ Վարկը տրամադրել է PensionDanmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը ՎՏԲ բանկին՝ Թեղուտի հանքի շահագործման նպատակով, իսկ EKF-ը երաշխավորել է այն։ Քանի որ հանքը շահագործող ընկերությունը չի պահպանել EKF-ի կողմից առաջադրված միջազգային ստանդարտները, զգուշացումներից հետո 2017թ․ գործակալությունը կայացրել է վարկավորումը դադարեցնելու որոշում։ Նա նշել է, որ բնության վրա թողած հետևանքների պատասխանատվությունը կրում է շահագործող ընկերությունը։

Այդուհանդերձ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության և Հայկական բնապահպանական ճակատի բողոքով Դանիայում ընթանում է EKF-ի վարկավորման որոշման ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, OECD) չափորոշիչներին համապատասխանության հետաքննություն, որն իրականացնում է ՏՀԶԿ (OECD) ազգային ներկայացուցչի գրասենյակը։ Ինչպես պետական գործակալության, այնպես էլ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի և FLSmidth ընկերության անողջախոհ և անպատասխանատու որոշումները, Հայաստանի քաղաքացիների և հանրային խմբերի կողմից ներկայացված փաստերի անտեսման հարցերը շարունակում են մնալ բնապահպանների օրակարգում։ Մինչդեռ Հայաստանում Ազգային Ժողովը ոչ միայն սեփական նախաձեռնությամբ չի դնում ահռելի չափերի հասնող բնության վնասի ու պոչամբարի հետ կապված վերահաս աղետի քննարկման ու լուծման հարցը, այլև անտեսում է Շնող և Թեղուտ համայնքների՝ 2018թ․ փետրվարին իրեն ուղղված ստորագրահավաքը, որով համայնքի բնակիչները պահանջում են կազմել հատուկ խորհրդարանական հանձնաժողով, ինչպես նաև Էկոլուր ՀԿ–ի նախագահ Ինգա Զառաֆյանի 2018թ․ մարտի 6-ի նամակ–հիշեցումը։

Լուսանկարները դանիացի լրագրող Յենս Մալինգի Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/12/942073/