«Իշխանության համար պետք է ստեղծել ոչ կառավարելի իրավիճակ». ի՞նչ է սպասվում վաղը կայանալիք հանրահավաքում

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը՝ Երևանի «Հանուն Հայաստան Պետության» ճակատի հետ համատեղ, այսօրվանից սկսում է հանրահավաքային պայքար՝ մարդու իրավունքների ոտնահարման դեմ, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատ արձակման և իշխանությունների հեռացման պահանջով: Առաջին հանրահավաքը կմեկնարկի այսօր երեկոյան ժամը՝ 19:00-ին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության առջև: Վաղն արդեն հանրահավաք տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է «Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանի հետ:

-Դուք մի քանի պահանջ եք առաջ քաշել՝ մարդու իրավունքների ոտնահարում, քաղբանտարկյալների ազատ արձակում և գործող իշխանությունների հեռացում․ այս երեք պահանջները միաժամանա՞կ են դրվելու:

-Պահանջը պետք է ժողովուրդը ձևակերպի: Մենք ներկայացնում ենք, թե որոնք են առաջնային խնդիրները: Այդ խնդիրները պետք է լուծում ստանան, չի կարող մի երկրում մարդու իրավունքը ոտնահարվի, լինեն քաղաքական բանտարկյալներ, մի մարդու համար ձևավորված իշխանություն լինի, և այդ երկրում նորմալ զարգացում լինի, դա հնարավոր չէ: Երբ պետությունը հիմքից քանդվում է, ապա որևէ ճյուղ զարգացնելու փորձը դատապարտված է փտման:

-Հաշվի առնելով ձեր նախկին փորձառությունը՝ ինչպես եք պատկերացնում մարդկանց մոբիլիզացնելու գործընթացը:

-Խնդիրը մեկն է՝ իշխանության համար պետք է ստեղծել ոչ կառավարելի վիճակ, իսկ դա նշանակում է, որ բոլորը պետք է մեկտեղեն իրենց ուժերը, պետք է որոշակի ժամանակ մոռանան անձնական խնդիրները՝ թիվ մեկ խնդիրը սահմանելով այս վիճակից դուրս գալը: Շատ շատերը հայտարարել են, որ իրենց համար անցանկալի է Սերժ Սարգսյանի վարչապետությունը, ուստի պետք է գործողություն անեն: Եթե քաղաքական ուժ ես և ոչ քաղաքացի, որը բոլոր իրավունքներն ունի թախտին նստելու և ասելու՝ դեմ է Սերժ Սարգսյանին, ապա անհրաժեշտություն կա մասնակցություն ցուցաբերելու: Կամ էլ պետք է տվյալ քաղաքական ուժը այնպիսի քայլ անի, որ մնացածը գնան, իր կողքին կանգնեն։

-Երբ ասում եք՝ իշխանության համար պետք է ստեղծել ոչ կառավարելի իրավիճակ, ի՞նչ նկատի ունեք:

-Իշխանությունները կարողանում են իրենց մաստեր-կլասը ցուցադրել, երբ իրենց նախատեսած դաշտում մենք գործողություն ենք անում, պետք է դուրս լինի իրենց գծած շրջանակից և ստանդարտներից, որ իշխանությունները չհասկանան՝ ինչ ռեակցիա տան: Իմ ասածը բացառապես խաղաղ ճանապարհով պայքարելուն է վերաբերում, եթե ես այլ ճանապարհի կողմնակից լինեի, վաղուց արած կլինեի: Իշխանության սարքածից դուրս քաոս պետք է սարքել, որ իրենք չհասկանան՝ խնդիրը որտեղից է գալիս:

-Հիմա վաղը դա՞ եք պատրաստվում անել:

-Վաղվա մասին ես չեմ ուզում խոսել: Երբ կլինի քաղաքական ուժերի միավորում, ես կասեմ, թե ինչպես եմ պատկերացնում բացառապես խաղաղ ճանապարհով իշխանության կոկորդին կանգնելը:

-Քաղաքական ուժերի միավորում ասելով՝ նկատի ունե՞ք «Ելք» դաշինքին և «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին:

-Այո՛, ովքեր արտահայտվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, պետք է նստեն մի սեղանի շուրջ՝ անկախ նրանից, թե նախկինում միմյանց հանդեպ ինչ վերաբերմունք են ունեցել: Մի ամիս ժամանակ ունենք, ուղղակի անհրաժեշտություն է մի կողմ թողնել տարաձայնությունները, սահմանել խնդիրը և գուցե ամեն մեկն իմ ասած քաոտիկ պայքարը, քաոտիկ՝ իշխանության համար, ոչ թե ժողովրդի, այդ քաոտիկ պայքարը գուցե ապահովի հենց մարդկանց տարաձայնությունները և ամեն մեկն իր ձևով խփի այդ կետին, բայց նույն կետին է պետք խփել, ոչ թե տարբեր:

-Հանրահավաքին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին և այլոց: Արձագանք ստացե՞լ եք:

-Ես տեղյակ չեմ՝ կոնկրետ ովքեր են հրավիրվել, բայց այլ ուժերից մասնակցություն լինելու է, չեմ ասում ելույթի տեսքով, բայց գոնե ներկայություն լինելու է:

-Ո՞ր ուժերի մասին է խոսքը:

-Ես ի պաշտոնե չեմ կարող ասել, վաղը կերևա:

Շողիկ Գալստյան