Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում սահմանափակումների որոշումը մինչ խորհրդարանի նախագահ ընտրվելն է ստորագրել

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ալեն Սիմոնյանը երեկ, մինչ պաշտոնապես ԱԺ նախագահի լիազորությունների ստանձնումը՝ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակում, ստորագրել է որոշում՝ փոփոխելով ԱԺ վարչական շենքում գործող անվտանգության կանոնները:

Ըստ այդ որոշման՝ հատուկ վերահսկելի գոտի համարվող տարածքների թիվն ավելացել է։ Դրանք են՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճը, Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը, Ազգային ժողովի նախագահի ընդունարանը, Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո:

Աշխատանքային գոտի է համարվում Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Ազգային ժողովի խմբակցությունների աշխատասենյակների տարածքը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է:

Աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Նշվում է, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում, իսկ առանձնացված հատուկ տեղերից բացի՝ այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ:

Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում: Հանձնաժողովի նախագահը հավատարմագրված լրագրողների ցուցակը, ովքեր ներկա են գտնվելու նիստին, նախապես, բայց ոչ ուշ, քան նիստը սկսելուց 2 ժամ առաջ, ներկայացնում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:

Նշենք, որ որպես ԱԺ նախագահի պաշտոնակատար՝ Ալեն Սիմոնյանը նման որոշում ստորագրելու լիազորություն ուներ, ուշագրավ է, սակայն, շտապողականությունը, որը նա ցուցաբերել է այս նախաձեռնության հարցում՝ չսպասելով ԱԺ նախագահ ընտրվելուն։

Հիշեցնենք՝ երեկվանից խորհրդարանի շենքում ՊՊԾ ծառայողների կողմից աննախադեպ խստացված հսկողություն է իրականացվում։ Լրագրողների աշխատանքը ձախողվում է սահմանափակումների պատճառով։