Կազմակերպել և անցկացնել արտահերթ ընտրություններ. ԺՀԿ հայտարարությունը

Լուրեր

14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Քաղաքական Խորհուրդը  հայտարարություն է տարածել.

 

ԺՀԿ Քաղաքական Խորհուրդը գտնում է, որ պետք է օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից` անցումը այսպես կոչված խորհրդարանական համակարգին, համախմբել հասարակությանը, ապրիլի 9-ից դուրս բերել փողոց և պարտադրել վարչախմբին ձևավորել ժողովրդի վստահության ժամանակավոր կառավարություն, որի հիմնական խնդիրները պետք է լինեն`

ա)   հայտարարել համաներում` ազատ արձագել քաղաքական բանտարկյալներին և բեռնաթափել Քրեակատարողական հիմնարկները,

բ)  տասնամյակներ շարունակ ժողովրդից և պետությունից գողացած միջոցները ներդնել բանակի վերազինման` երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով,

գ)    հրատապ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները` մասնավորապես վերանայել գազի, էլեկտրաէներգիայի սակագները,

դ)    կազմակերպել և անցկացնել ազատ, թափանցիկ արտահերթ ընտրություններ, ձևավորել լեգիտիմ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

 

ԺՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերում «Հանուն Հայաստան Պետության ճակատի» մարտի 10-ին Ազատության հրապարակում և «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության նույն օրը, նույն ժամին` Լոս Անջելոսում, Փարիզում, Ստրազբուրգում և Լոնդոնում կազմակերպված հանրահավաքներին և կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել և անել հնարավորը` Հայաստանը ազատագրել գործող ազգադավ համակարգից, միաժամանակ, դիմում է հասարակությանը ակտիվորեն մասնակցել մարտի 10-ին Ազատության հրապարակում ժամը 1700–ին                      «Հանուն Հայաստան Պետության ճակատի»    կողմից կազմակերպված հանրահավաքին:

 

 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

Քաղաքական Խորհուրդ

09.03.2018թ.