ՀՅԴ-ն և մյուս քաղաքական ուժերը սպասարկում են Կրեմլին․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռն այսօր ակցիա է կազմակերպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիմաց։

«Նորաստեղծ բայց կիսագաղութային ավանդույթները շարունակող ԱԺ-ն, մի կողմ թողնելով գերիների հարցը, մյուս կողմ թողած սահմանների հարցը, իրար մեջ գզվրտոցով է զբաղված,- նշեց ԱԶԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը: Իրականում դա այն թատրոնն է, որը նախաձեռնել է Կրեմլը: Այդ թատրոնի նպատակն է վերջին զիջումները կորզել Նիկոլ Փաշինյանից, ի դեմս սահմանազատման և, այսպես ասած, խաղաղության պայմանագրի ստորագրման»:

«Այսօր նայում էի ԱԺ նիստը, և ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմաններ գոյություն չունի: Նա տեղյակ չէ, կամ թաքցնում է այն պարզ ճշմարտությունը, որ 100 տարի առաջ Ազգերի լիգայի զեկույց-առաջարկով որոշված են Հայաստանի և Ադրբեջանի միջազգային օրինական սահմանները, համաձայն որոնց՝ Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը գտնվում են ՀՀ կազմում:

Սա ևս գալիս է ապացուցելու այն, որ ՀՅԴ-ն, քոչարյանական և սերժական ուժերը, ինչպես նաև  ներկա իշխանությունները սպասարկում են Կրեմլի գիծը՝ այն է՝ սահման չկա կամ կա միայն խորհրդային սահմանը, որը պետք է ճանաչվի: Սա կեղծ գաղափար է»,- նշեց Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: