Ռուս սահմանապահների տեղակայման քննարկումները շարունակվում են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

«Քննարկումները շարունակվում են, այս պահին նոր բան չեմ կարող հայտնել։ Երբ որ նոր զարգացում լինի, կտեղեկանաք այդ մասին։ Մեր ռուս գործընկերների հետ քննարկումների մեջ ենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ Քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին հարցին։

«Խոսքը որևէ համաձայնության կամ անհամաձայնության մասին չէ, հրապարակային հնչեցվել է մեր դիրքորոշումը, և մեր ռուս գործընկերների հետ մենք քննարկումների մեջ ենք: Նորություն հենց որ լինի, կիմանաք:

Մեր դիրքրորոշումը հստակ է՝ ՀՀ սահմանները խախտված են մայիսի 12-ից ադրբեջանական զորամիավորումների ներխուժման բերումով, ինչը մեզ համար անընդունելի է։

Վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ ԱԽ նիստում ներկայացրել է մեր առաջարակը՝ իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ, երկու կողմից սահմանից զորամիավորումների հայելային հետքաշման վերաբերյալ, որից հետո միայն հնարավոր կլիներ խոսել սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ:

Վերջին հայտարարության մեջ վարչապետը հնչեցրել է առաջարկ առ այն, որ հնարավոր է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների ներկայությունը՝ կրկին սահմանից երկու կողմերի հայելային հետքաշմամբ, որով կարող է հիմք դրել սահմանազատման, սահմանագծման համար։ Սա ամբողջ մեր դիրքորոշումն է ու ամեն ինչ հանրային է»,- նշեց Ռուբինյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն ունի նպատակադրում վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշին ու նրա գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի, ռուս խաղաղապահների դեմ: Ռուբինյանի հավաստմամբ՝ ՀԱՊԿ գործընկերների հետ ևս քննարկումները շարունակվում են։

Մանրամասները՝ տսանյութում: