Սպիտակ տունը հաստատում է՝ Թրամփն ընդունել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու առաջարկը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել, ու նա համաձայնել է: Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարար է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնը. փոխանցում է korrespondent.net-ը:

Խորհրդականն ընդգծել է, որ հյուսիսկորեացի առաջնորդը ցանկություն է հայտնել «Թրամփի հետ որքան հնարավոր է շուտ հանդիպել»:

Թրամփն իր հերթին հյատարարել է, որ համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ համոզվելու համար՝ արդյոք հրաժարվե՞լ է նա միջուկային իր հավակնություններից ու պատրաստ է դա անել «մինչև մայիս»:

«Նա կընդունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հրավերն այն վայրում և այն ժամանակ, որոնք հետագայում կորոշվեն: Մենք անհամբերությամբ ենք սպասում Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային ծրագրերից հրաժարվելուն:  Բայց, միևնույն ժամանակ, պետք է պահպանվեն բոլոր պատժամիջոցներն ու առավելագույն ճնշումը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը: