Իսրայելը պնդում է, որ ճապոնական լցանավի հարձակման հետևում կանգնած է իրանական կողմը․ Իրանը հերքում է

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Ճապոնական Mercer Street տանկերի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները հիմքեր չունեն։ Այս պնդմամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Իսրայելը պետք է դադարեցնի այդ մերկապարանոց մեղադրանքները։ Մենք դատապարտում ենք նման հայտարարությունները», – ասել է նա՝ պատասխանելով լցանավի վրա հարձակմանը Իրանի մասնակցության մասին հարցին։ Խաթիբզադեն հավելել է, որ «առաջին անգամ չէ, երբ Իսրայելը նման մեղադրանքներ է հնչեցնում Իրանի հասցեին»:

Հինգշաբթի Ճապոնական Mercer Street տանկերը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում։ Zodiac Maritime նավի օպերատոր ընկերությունը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։ Միջադեպի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ ՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են նավի պահպանության համար: Իսրայելի ԱԳՆ-ն պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է իրանական կողմը։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թեհրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման համար պատասխանատվությունից խուսափելու մեջ: Համապատասխան հայտարարությունը վարչապետն արել է կիրակի օրը հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում: