Բաքուն, Անկարան շտապում են. Թուրքիայի հեռավոր նպատակը ՀՀ-ն վասալ դարձնելն է. Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

«Բաքուն, Անկարան շտապում են: 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան չստացավ այն արդյունքները, ինչ նախատեսում էր: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ մասնավորապես, այդ պատերազմը հրահրելով՝ Թուրքիան նպատակ ուներ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տեղակայվեին ռուս-թուրքական համատեղ խառը խաղաղապահ ուժեր Արցախի շուրջ, այսինքն՝ այն մոդելը լիներ, ինչպես կար Սիրիայում, բայց ռուսները դրան չգնացին, թույլ չտվեցին:

«Թուրքիան հաշվարկել էր, որ այդ համատեղ պարեկները հնարավորություն կունենային մուտք գործել Հայաստան: Թուրքական դիվանագիտության վերջնական նպատակը ոչ միայն Արցախն է, այլ նաև Հայասատնն է. հնարավորինս թուլացնել ՀՀ ինքնիշխանությունն ու պետականությունը և հասնել նրան, որ Հայաստանը, որպես ինքնուրույն պետություն, դադարի գոյություն ունենալ, դառնա Թուրքիայի վասալը: Համոզված եմ, որ սա է Թուրքիայի հեռավոր նպատակը:

Թուրքերը չստացան այն, ինչ նախատեսում էին և հիմա փորձում են Ադրբեջանի միջոցով հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նաև ընդգծեց, որ գնալով ՀՀ-ն վերականգնվում է, և դրա համար Թուրքիան ու Անկարան շտապում են:

Մանրամասները՝ տեսանյութում: