Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք․ նախագիծն ընդունվեց ամբողջությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.07.2021 | 13:41ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել սահմանային շերտ մուտք գործած անձանց օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանում անել:
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց միաձայն: