Հայաստանում թմրամոլների թիվն ավելացել է․ 10 տարվա ընթացքում 2956 թմրամոլ դատապարտվել է ազատազրկման

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանն այսօր ներկայացրել է վերջին երկու տարիներին Հայաստանում հաշվառված թմրամոլների թիվը, որը զգալիորեն աճել է։ Եթե 2016-ին հաշվառվել է 6010, ապա 2017-ին` 6544 թմրամոլ։

Նշենք, որ ըստ գլխավոր նարկոլոգի, Հայաստանը թմրամոլների թիվ-երկրի բնակչություն հարաբերակցությամբ զիջում է հարևան երկրներին՝ Իրանում կա 3,5 մլն, Վրաստանում՝ 400.000 թմրամոլ։

2008 թվականից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, ըստ Հայաստանի դատախազության՝ Factor.am-ին տրամադրած տվյալների, Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարուցվել է 6583 քրեական գործ, դատապարտվել է 4856 անձ, որից 2956-ը՝ ազատազրկման։

Ամենաշատ քրեական գործերը հարուցվել են անցած՝ 2017 թվականին՝ 856 գործ, դատապարտվել է 427 անձ, որից 158-ը՝ ազատազրկման։

Տասը տարիների վիճակագրության համաձայն՝ առավել մեծ թվով քրեական գործեր են հարուցվել 2014-ին՝ 751 քրեական գործ, 396 դապատարտված, 242 ազատազրկված անձ և 2010 թվականին՝ 756 քրեական գործ, 644 դատապարտված և 447 ազատազրկված անձ։ Ամենաքիչ քրեական գործերը հարուցվել են 2008 թվականին՝ 378 գործ, դատապարտվել է 355 անձ, ազատազրկվել 208-ը։

Նույն թվականին առգրավվել է ավելի քան 24 հազար գրամ թմրանյութ, գերիշխողը մարիխուանա տեսակի թմրանյութն է։ Թմրանյութի առգրավման քանակների վիճակագրությունն, ըստ ոստիկանության, հետևյալն է․ վերջին 10 տարիների ընթացքում ամենից շատ թմրանյութ է առգրավվել 2014 թվականին՝ 883,526 գրամ, առավելապես՝ հերոին տեսակի թմրանյութ։ Այս ցուցանիշը մեծ է եղել նաև 2011 թվականին, առգրավվել է 128,049 գրամ թմրամիջոց , մեծ մասը՝ դարձյալ հերոին։

Ոստիկանությունից նաև հետաքրքրվեցինք՝ ինչ գործողություններ են կատարվում ապօրինի շրջանառությունից հայտնաբերված և առգրավված թմրամիջոցների հետ։ Պարզվեց՝ թմրանյութերի հետագա ճակատագիրը իրենք չեն տնօրինում․ «Համապատասխան արձանագրություն կազմելուց և կնքելուց հետո, այն ուղարկվում է փորձաքննության, որից հետո որպես իրեղեն ապացույց հանձնվում է նախաքննական մարմնին»,- տեղեկացրեցին Ոստիկանությունից:

Լիլիթ Շաբոյան