Փրկարարները կորցնում են հույսը, որ Լևերկուզենի պայթյունի հետևանքով կորածները ողջ են մնացել

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական Լևերկուզենի արդյունաբերական պարկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պայթյունից հետո Գերմանիայի արևմուտքում գտնվող Լևերկուզեն քաղաքի Currenta քիմիական ձեռնարկությունում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով 5 մարդ դեռ անհետ կորած է համարվում։

«Ամբողջ գիշեր հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներ են ընթացել»,- ասել է Լևերկուզենի հրշեջ ծառայության պետ Հերման Գրեվենը։

Արդյունաբերական ձեռնարկության տարածքում աշխատանքներին մասնակցում է 360 մարդ։ Սակայն, աշխատակիցների գնահատականով, կորածներին ողջ գտնելու հույսը մարում է։ Նրանց որոնումները դժվարանում են նրանով, որ հրդեհի մարման համար օգտագործվել է փրփուր, այդ պատճառով տարածքը դժվար է դիտարկվում։

Լևերկուզենի Բյուրինգի տարածքում գտնվող արդյունաբերական թափոնների հեռացման կենտրոնի վառելիքի պահեստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, զոհերից բացի, 31 վիրավոր կա, որոնցից մեկի կյանքին վտանգ է սպառնում։