Բաքվում դատախազը պահանջել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին 20 տարվա ազատազրկման դատապարտել

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Այսօր Բաքվի Յասամալի շրջանային դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործություններ կատարելու մեջ։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթանում է դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ։

Վկաների ելույթներից հետո այսօրվա նիստում ելույթ է ունեցել նաև մեղադրող դատախազը, որը պահանջել է հայ գերիներից յուրաքանչյուրին դատապարտել 20 տարվա ազատազրկման։ 10 տարի նրանք անցկացնելու են բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի գաղութում։

Լյուդվիգ Մկրտչյանը Ադրբեջանի կողմից գերեվարվել է 2020թ․ հոկտեմբերի 20-ին Ֆիզուլիի շրջանում, իսկ Ալյոշա Խոսրովյանը՝ 2020թ․ հոկտեմբերի 3-ին։

Հավելենք, որ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի շինծու քրեական գործով դատական առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին։

Պաշտոնական Բաքուն, հիշեցնենք, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ հարուցել է շինծու քրեական գործեր, շարունակում է նրանց ապօրինաբար պահել ու հրաժարվում է վերադարձնել Հայաստանին։ Հայ գերիներից շատերն արդեն ապօրինի դատապարտվել են։

Էմմա Չոբանյան