Ռուս գործընկերների մասնակցությամբ բանակցությունները շարունակվում են․ Գնել Սանոսյան

Լուրեր

19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան հատվածում (Սոթք-Վերին Շորժա) սկսված մարտական գործողություններն առավոտյան ՌԴ-ի միջնորդությամբ դադարեցվել են։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ այս պահին Վերին Շորժայի մասում հանգիստ է, ռուս գործընկերների մասնակցությամբ բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ  ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ժամը 03:40-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով երկու կողմն էլ կորուստներ ունի։ Հայկական կողմը երեք զոհ և չորս վիրավոր ունի։ Ադրբեջանն իր կորուստների մասին տվյալներ չի հրապարակել։

Ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններով Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածներում փորձել են բարելավել իրենց դիրքերը։ Հայկական զինված ուժերի զինծառայողներն էլ դիրքային պաշտպանությամբ կանխել են հակառակորդի առաջխաղացման փորձերը։

Արդյունքում, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել։