Ոստիկանական բաժնում խոշտանգում են, հետո՝ տուժողին կոնֆետ տալիս․ Արա Ղարագյոզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

Հայաստանի դատաիրավական համակարգում փակ օղակ է գործում, կարճվում և կասեցվում են խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը ճանաչող գործերը: «Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Ոչ արդյունավետ քննությունը հանգեցնում է նրան, որ խոշտանգման մեղադրանքով գործը գնում է դատարան, ու արդյունքում ամբաստանյալները արդարացվում են կամ դատարանները արարքը վերաորակում են՝ որպես լիազորությունների անցում»,- նշեց Ղարագյոզյանը:

«Արդյունավետ չէ այն քննությունը, երբ մի քանիսի նկատմամբ գործ է հարուցվում և ուղարկվում դատարան, մյուս դերակատարները մնում են անպատիժ: Ավելին, երբ որ Նոր Նորքի ոստիկանության բաժնում մարզիկին խոշտանգել էին, խոշտանգումից հետո տուժողին կոնֆետ են տվել ու ասել. «Ով որ մտնում է բաժին և ծեծված դուրս չի գալիս, լավ տղա չի համարվում»: Սրանից վառ ի՞նչ քրեական ենթամշակույթ պետք է լինի: Տուժողները իրենց ցուցմունքներում այդ մասին ներկայացրել են, սակայն այդ անձը, որ նման բառապաշար էր օգտագործել, հիմա ազատության մեջ է, նրա նկատմամբ քրեական գործ չկա հարուցված»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ, ցավոք, խոշտանգումների վերաբերյալ գործերը դատարանում քննվում են ոչ արդյունավետ, գործը գնում է ՄԻԵԴ, և ՀՀ-ի դեմ որոշումներ են կայացվում:

Մանրամասները՝ տեսանյութում: