Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրել է Moderna-ի կիրառումը 12-17 տարեկանների շրջանում

Լուրեր

06.02.2026 | 13:39
ԱՄՆ-ից ներմուծված առաքանու մեջ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ է հայտանբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 13:28
90 օրը 180 է դառնալու․ Պապոյանը՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրում իրականացնողների խնդրի մասին
06.02.2026 | 13:20
Վալերի Ծառուկյանը կխաղա «Ախմատում»
06.02.2026 | 13:13
Լեհաստանը և Ուկրաինան համատեղ զենք կարտադրեն. հռչակագիր է ստորագրվել
06.02.2026 | 13:04
Տարվա կեսն Արցախից եկած ցորենն ու եգիպտացորենն էր ապահովում․ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:55
ՔՊ-ն պետք է ինձ մեդալ տա և շնորհակալություն հայտնի. Հայկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:47
Օմանում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
06.02.2026 | 12:38
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի երկարաձգի Ռուսաստանի հետ կնքված СНВ-III միջուկային պայմանագիրը․ նա «նոր՝ բարելավված» համաձայնագիր է առաջարկել
06.02.2026 | 12:30
Տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:24
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
06.02.2026 | 12:21
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
06.02.2026 | 12:17
Իտալիայում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:08
Թող դիմեն դատարան. Պապիկյանը` գնդերեցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:00
Հրապարակում մեքենա է շրջվել // Թրամփը Փաշինյանին ու Ալիևին «լավ առաջնորդներ» է անվանել․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 11:54
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԵՄ դեղերի կարգավորիչը՝ Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA), հաստատել է Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը 12-17 տարեկան դեռահասներին պատվաստելու համար։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասված է գործակալության հայտարարության մեջ:

«Ստացված տվյալները գնահատելուց հետո EMA- ն կարող է առաջարկել Moderna պատվաստանյութը 12-17 տարեկան դեռահասների համար։ 12 տարեկանից բարձր երեխաների համար պատվաստանյութի օգտագործումը կլինի նույնը, ինչ մյուս տարիքային կատեգորիաների դեպքում. պատվաստանյութը կներարկվի երկու դեղաչափով՝ ուսից, չորս շաբաթ ընդմիջումով», – նշված է փաստաթղթում:

Մինչ վերջերս, ԵՄ-ում Moderna-ն թույլատրվում էր օգտագործել 18 տարեկանից բարձր անձանց դեպքում: Այժմ Եվրամիությունում Pfizer/BioNTech-ի պատվաստանյութն օգտագործվում է 12 տարեկանից բարձր դեռահասներին պատվաստելու համար:

Տաթև Ֆռանգյան