Մեռնելու մեջ «մեղադրվող», բայց ճակատագրի հետ չհամակերպվող թատրոնը. ԿԳՄՍՆ-ն վճռական է տրամադրված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Պետական Կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին։

Երկու թատրոնների կոլեկտիվներն էլ բողոքի ալիք են բարձրացրել. ասում են` այսպիսով Կամերային երաժշտական թատրոնը կվերանա, Պարոնյան թատրոնն էլ կկանգնի կոլապսի առաջ:

Պետական կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը. թատրոնների միավորումն այսպես է հիմնավորում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Նախարարության պաշտոնական կայքէջը հրապարակել է նրա մեկնաբանությունը, ըստ որի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար, մանավանդ որ ստեղծված իրավիճակում կար նաև թատրոնի կազմալուծման վտանգ։

Այսպիսով, ըստ Խզմալյանի, հնարավորություն է ստեղծվել պահպանելու ամենակարևորը՝ ստեղծագործական կազմը և վերջինիս աշխատանքը։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը ոչ մի փաստարկ տեղին չի համարում և շեշտում՝ տարածքի խնդիր են լուծում, ոչ ավելին։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության այս շաբաթվա նիստից հետո կայացած ճեպազրույցում պնդեց՝ ոչինչ ինքնանպատակ չի արվում, Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմին էլ ավելի լավ պայմաններ են առաջարկվում։

Թատերագետ Անուշ Ասլիբեկյանը հարցնում է՝ ո՞ւր է փորձագետների այն խումբը, որը եզրակացություն է ներկայացրել, թե Կամերային երաժշտական թատրոնը գեղարվեստական առումով սպառել է իրեն։ Ըստ նրա՝ երկու թատրոնների միավորումն անընդունելի է, քանի որ դրանց ուղղվածությունները բավականին տարբեր են, չնայած այն հանգամանքին, որ երկուսի անվան մեջ էլ առկա է «երաժշտական» բաղադրիչը։

Մասնագիտությամբ դերասան, ԱԺ իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, 2008-10 թվականներին խաղացել է Կամերային երաժշտական թատրոնում, պնդում է․ թատրոնը մեռնում է և իր ներկայիս կազմով աշխատանքի արդյունավետության խնդիր ունի։

Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը հակադարձում է՝ թատրոնը չի մեռնում, ընդհակառակը՝ ինքն իրեն գերազանցել է։

Հակոբ Ղազանչյանն ասում է՝ պատկերացում չունի՝ ինչ կկատարվի, եթե թատրոններն, այնուամենայնիվ, միավորվեն։ Նա վստահ է՝ կա խնդիրը լուծելու ավելի օպտիմալ տարբերակ։

Նախարարն էլ պնդում է Կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական ազատությունը չի սահմանափակվելու, ոչ ոք չի կրճատվելու։

Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Աելիտա Գևորգյանը չի պատկերացնում՝ ինչ կլինի եթե իրենց շուրջ 25 հոգանոց դերասանական կազմը միանա Պարոնյան թատրոնի շուրջ 40 հոգանոց կազմին։ Ասում է՝ քաոսն անխուսափելի է։ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծը մշակման փուլում է, և գործընթացը կիրականացվի միայն Կառավարության որոշումից հետո:

Ի դեպ, օնլայն տիրույթում «Թատրոնի շենքը թատրոնինն է» խորագրով ստորագրահավաք է մեկնարկել`  հաջակցություն Պետական կամերային երաժշտական թատրոնի:

Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց՝ պահանջելով, որ նախարարն ընդունի և լսի իրենց պահանջները: Արդյունքում Վահրամ Դումանյանն ընդունել է կոլեկտիվից երեք հոգու: Նա տեղեկացրել է, որ նախարարության դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան