Բաքվի դատարանը շիրակցի 13 ռազմագերիներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Լուրեր

21.07.2026 | 19:10
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու հողամասը վերադարձվել է համայնքին
21.07.2026 | 19:00
Ծառուկյանին կործանեցին իրեն «թագավոր» կոչողները, ուժային այն կենտրոնը, որն օգտագործեց նրան․ մեկը չեղավ՝ ձեռքը բռնի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:52
Մենք ունենք կուռ թիմ․ ԱԺ-ում որակապես նոր իրավիճակ կտեսնեք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:47
ԿԸՀ-ն բավարարե՞լ է Կարապետյանի նկատմամբ հետապնդում հարուցելու Դատախազության միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 18:43
Մերցն ու Ալիևը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել
21.07.2026 | 18:31
ԿԸՀ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում, չենք կարող ասել՝ ինչ վարույթ է․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:20
UFC-ի նախագահը ԱԱ-2026-ի եզրափակիչի հեռարձակման կազմակերպիչներին անվանել է սպորտի պատմության մեջ վատագույնը
21.07.2026 | 17:59
Հայտնի է՝ որքան գումար են վաստակել ԱԱ-2026-ի չեմպիոնն ու բոլոր մասնակիցները
21.07.2026 | 17:48
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով միջնորդություն ենք ստացել․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:46
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
21.07.2026 | 17:00
Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

Բաքվում այսօր շարունակվել է շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթացել է դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ, և ուսումնասիրվել են գործին առնչվող փաստաթղթերը։ Հայտարարվել է դատաքննության ավարտի մասին։

Շիրակցի 13 ռազմագերիներն են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը, Մարտին Աղրամանյանը։

Նիստի ընթացքում մեղադրող դատախազը հանդես է եկել ելույթով ու խնդրել դատարանին հայ գերիներին դատապարտել 318․2 ՝ պետական սահմանի անօրինական հատման, 228․3 ՝ զենքի օրինական ձեռքբերման, պահման հոդվածներով՝ հանելով ահաբեկչության մեղադրանքը։

Դատախազը պահանջել է հայ գերիներին դատապարտել 7 տարվա ազատազրկման և պատժի կրումից հետո արտաքսել Ադրբեջանից։

Ելույթով հանդես են եկել նաև հայ գերիների փաստաբաններն ու խնդրել արդարացնող դատավճիռ։ Հայ գերիներն իրենց վերջին խոսքում ևս խնդրել են արդարացնել իրենց։ Դատարանը հրապարակել է վճիռը՝ հայ ռազմագերիներին դատապարտելով 6 տարվա ազատազրկման։ Նրանք պատիժը կրելու են ծանր ռեժիմի գաղութում։ Դատավճռում նաև ասվում է, որ պատժի կրումից հետո նրանք արտաքսվելու են Ադրբեջանից։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայող գերեվարվեց Ադրբեջանի կողմից։

Բաքուն նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել Հայաստան գերիների վերադարձը խոչընդոտելու համար։

Էմմա Չոբանյան