Ադրբեջանին տնտեսական ցնցումներ են սպասվում, եթե շարունակի հիմնվել նավթի ու գազի վրա․ զեկույց

Լուրեր

04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
Բոլորը

Էներգետիկայի միջազգային գործակալությունը նոր զեկույցում զգուշացնում է Ադրբեջանին ապագայում սպասվող տնտեսական նշանակալի ցնցումների մասին, եթե շարունակի ապավինել այդ երկրի տնտեսության հենասյուներ համարվող գազին ու նավթին, որն էլ իր տնտեսության հիմնասյունն է։ Գրում է Eurasianet-ը։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի հետխորհրդային զարգացումը, հիմնված էներգետիկ պաշարների ու եվրոպական շուկաներ տեղափոխման համար նոր խողովակաշարերի կառուցման վրա, հնարավորություն տվեցին 1995-2014 թթ-ին երկրի տնտեսությանն աճ գրանցել 2178 տոկոսով։ Սակայն, ինչպես նշվում է գործակալության 160 էջանոց զեկույցում, համաշխարհային էներգետիկ շուկաները արագորեն փոխվում են։

Արդյունաբերական զարգացած երկրները, որոնք Ադրբեջանից էներգետիկ ռեսուրսներ են ներմուծում, պարտավորվել են հասնել զրո արտանետումների մինչև 2050թ-ը՝ Փարիզի կլիմայական համաձայնագրով իրենց պարտավորությունների կատարման համար։ Սա նշանակում է, որ նավթի ու գազի սպառումը էապես կրճատվելու է։

Նույնիսկ միջազգային խոշոր նավթային ընկերությունները, ինչպես օրինակ BP-ը, որը Ադրբեջանի գազի և նավթի արդյունահանման ոլորտի առաջատարներից է, աշխատում է նվազեցնել ածխածնի արտանետումները՝դիվերսիֆիկացնելով այլընտրանքային էներեգիայի աղբյուրներով։

Գործակալությունը նշում է, որ սա նշանակալի մարտահրավեր է Ադրբեջանի համար։ Նավթն ու գազը կազմում են Ադրբեջանի արտահանման 90 տոկոսը և ձևավորում երկրի բյուջեի 60 տոկոսը։ Սա Ադրբեջանը խոցելի է դարձնում համաշխարհային շուկաների փոփոխության նկատմամբ։ Երբ էներգակիրների գները 2014-2015 թթ. -ին անկում ապրեցին, Ադրբեջանի տնտեսությունը ևս զգալիորեն տուժեց։ Ըստ Համաշխարհային բանկի՝ 2014 թ.-ի ՀՆԱ-ն 75 մլրդ դոլարից նվազեց 38 մլրդ դոլարի 2016 թ.-ին, որն էլ հանգեցրեց կենսամակարդակի կտրուկ անկման։

Նշենք նաև, որ Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը 2020 թ.-ին աննախադեպ ՝1․7 մլրդ մանաթի (շուրջ 1․02 մլրդ դոլարի) մաքուր վնաս է կրել։ Ընկերությունն իր տարեկան հաշվետվության մեջ ներկայացրել էր, որ 2020 թ․-ին ընկերության եկամուտները կազմել են 49 մլրդ 607 մլն մանաթ, մաքուր վնասը՝ 1 մլրդ 734 մլն մանաթ։ 2020 թ․-ին, 2019 թվականի համեմատ, SOCAR-ի եկամուտները կրճատվել են 40․8 տոկոսով։

Էմմա Չոբանյան