Զաքիր Հասանովը հայտարարել է, թե Հայաստանն է պատասխանատվություն կրում սահմանի լարվածության համար

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած ծառայողական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն է պատասխանատվություն կրում սահմանին լարվածության սրման համար։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարները, տարբեր զորքերի հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, ծառայությունների պետերը։ Խորհրդակցությանը տեսակապով միացել են նաև Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարներ, այլ պաշտոնատար անձինք։

Հետաքրքիր է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասնակցության մասին ոչինչ չի ասվում։ Հիշեցնենք՝ այս տարվա հունվարին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Նաջմեդդին Սադիկովն այլևս գլխավոր շտաբի պետի պաշտոնը չի զբաղեցնում։ Պարզ չէ, սակայն, թե ով է նրան փոխարինում։

Զաքիր Հասանովը խորհրդակցության ժամանակ հիշեցրել է Ադրբեջանի նախագահի խոսքերը, որ պատերազմը մնացել է անցյալում, սակայն, չնայած դրան, պետք է ամեն պահի պատրաստ լինել պատերազմի։ Նա հանձնարարականներ է տվել՝ բարձրացնել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զգոնությունը, ընդլայնել ստորաբաժանումների նյութատեխնիկական հնարավորությունները։ Վերլուծելով Արցախի գրավյալ տարածքներում և հայ-ադրբեջնական պետական սահմանին տիրող իրավիճակը՝ Հասնաովն ասել է, թե Հայաստանը պատասխանատվություն է կրում լարվածության սրման համար։ Նա հանձնարարել է հրամանատարական կազմին՝ կանխել և ճնշել, իբր, Հայաստանի Զինված ուժերի սադրանքները։

 

Էմմա Չոբանյան