Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը պետք է միաժամանակ տեղի ունենա

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների միաժամանակյա բացումը կարգավորման հետկոնֆլիկտային փուլի շատ կարևոր պահ է, դա ընդգծվում է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ կապակցությամբ ոչ մի խտրականություն չպետք է լինի։ «Ինտերֆաքսի» ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Երկրի ղեկավարի խոսքով՝ բոլոր հաղորդակցությունների զուգահեռ բացումը հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանը լրացուցիչ ճանապարհ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

«Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը։ Հայաստանի դրական պատասխանն է պետք։ Դրանից հետո տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն իրականություն կդառնա, իսկ դա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Ալիևը։

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում:

Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է։ Ըստ նրա՝ ժամանակն է մտածել խաղաղության մասին: