Շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ իրականացվելու է խստացված վերահսկողություն
Հասարակություն
16.07.2021 | 12:52ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը և Կառավարությանն ենթակա տեսչական մարմինները զգուշացնում են.
Չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:
Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները:
Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու են պատասխանատվության միջոցներ: