Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հայտնել է մարզիկների շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն այսօր առաջին անգամ պաշտոնապես հաղորդել է առաջիկա խաղերի մասնակիցների շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի մասին: Նրա խոսքով՝ վարակը հայտնաբերվել է արտերկրից ժամանած մարզիկի, ինչպես նաև մրցույթի կազմակերպման հետ կապված մեկ այլ անձի մոտ, գրում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ անանունությունն ապահովելու նպատակով վարակվածների անձնական տվյալները չեն հրապարակվի։ Կազմակերպիչները հրապարակել են միայն այն տեղեկությունը, համաձայն որի՝ վարակվածների երկիր մուտք գործելուց հետո չի անցել կարանտինով սահմանված 14 օրը։ Նրանք նաև չեն գտնվում Տոկիոյի օլիմպիական քաղաքում, սակայն նրանց գտնվելու վայրը ևս չի նշվում։

Այս պահի դրությամբ, արդեն կորոնավիրուս է հայտնաբերվել մի քանի երկրից Ճապոնիա ժամանած մարզիկների մոտ։ Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելից, Ուգանդայից ու Սերբիայից ժամանածների մոտ։ Սակայն այս դեպքերի մասին հայտնել են կա՛մ տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին, կա՛մ տեղական իշխանությունները, որոնց վերահսկման տակ են գտնվում Օլիմպիական խաղերից առաջ մարզիկների ժամանակավոր տեղակայման օբյեկտները։ Սա առաջին դեպքն է, երբ կազմկոմիտեն հայտնում է կորոնավիրուսով վարակման մասին։

Տաթև Ֆռանգյան