Ձեր հաջողությունը մեր ողջ դատական համակարգի հաջողությունն է լինելու. նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հասարակություն
15.07.2021 | 14:31Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: «Վստահ եմ, որ գիտակցում եք այն բարձր պատասխանատվությունը, որն այսօրվանից ստանձնում եք: Ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ ձեր հաջողությունը մեր ողջ դատական համակարգի հաջողությունն է լինելու»,-ընդգծել է նախագահը: