Կոռեկտ խոսեք մեր հյուրերի մասին. Ավանեսյանը` իրանցիների հերթերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում կառավարության սահմանած նոր կարգավորումը, որի համաձայն՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել կարող են միայն առնվազն 10 օր Հայաստանում գտնվող արտասահմանցիները։

«Մենք ուզում ենք անել ամեն ինչ, որ այդ ծառայությունները ստանալիս կուտակումներ, հերթի հետ կապված խնդիրներ չառաջանան, դրա համար էլ կազմակերպում ենք, որ լինեն հերթագրման մեքենաներ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Հյուսիսային պողոտայում պատվաստման համար օտարերկրյա քաղաքացիները հերթեր են գոյացնում, անգամ գիշերում են այնտեղ՝ Հյուսիսային պողոտան վերածելով անօթևանների բնակատեղիի:

«Խնդրում եմ անգամ հարցերի մեջ լինել կոռեկտ՝ մեր երկիր եկած հյուրերի նկատմամբ և ձևակերպումները զգույշ ընտրել»,- հորդորորեց Ավանեսյանը:

Այսօրվանից ուժի մեջ է մտնում կարգը՝ համաձայն որի, օտարերկրյա քաղաքացին կարող է Հայաստանում պատվաստվել, եթե 10 օր գտնվել է երկրում։ Ավանեսյանի խոսքով՝ այս պայմանների ճկուն փոփոխությունը կապված է մեր պատվաստանյութի քանակների մնացորդների տեղաշարժով ու նոր ակնկալվող խմբաքանակների ինֆորմացիայով։

«Որ պահին, որ մենք կունենանք նոր մատակարարումներ, կարող ենք նաև վերանայել այս պայմանները։ Երկրորդ դեղաչափը ստանալու համար ևս նույն պայմանն է՝ 10 օր»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝  Հայաստանում այսօրվա դրությամբ պատվաստումների քանակն անցել է 111 հազարից։

Մանրամասները՝ տեսանյութում: