Մենք արաբական երկրների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Էյր Արաբիա»-ի ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ն և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն այսօր ստորագրելու են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ավիափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում, նախագահ Արմեն Սարգսյանի և Շարժայի կառավարիչ, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպման ժամանակ: Հանրապետության նախագահն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Շարժայի կառավարչին՝ նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու համար:

Նախագահ Սարգսյանը ողջունել է համագործակցությունը միջազգային խոշոր ավիափոխադրողի հետ և հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը՝ գոհունակություն հայտնելով, որ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները երկկողմ հետևողական աշխատանքի և շարունակական ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվում: Այդ կապակցությամբ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության, մասնավորապես փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանի՝ շուրջ երկու տարի տևած արդյունավետ աշխատանքը:

«Հայաստանը ներկայումս բավականին բարդ ժամանակահատված է ապրում: Մենք գնահատում ենք մեր բարեկամներին, ովքեր հատկապես այս փուլում մեր կողքին են, նոր համագործակցություն ու նոր նախագիծ են սկսում Հայաստանում: Մենք արաբական երկրների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, և ձեր ներկայությունն այս նախագծում դրա մասին է վկայում: Ակնկալում ենք ավելի շատ նախագծեր ու նախաձեռնություններ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ «Էյր Արաբիա» ավիաընկերության գործունեությունը հայաստանյան շուկայում նոր խթան կդառնա ավիափոխադրումների ոլորտի զարգացման համար և կնպաստի երկու պետությունների փոխգործակցության սերտացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին ասել է, որ բարձր է գնահատում հայ-էմիրաթական միջպետական հարաբերությունները և այն զարգացնելու ուղղությամբ անձամբ նախագահ Սարգսյանի ջանքերը: Նա ընդգծել է, որ երկու կողմից էլ առկա էր համագործակցությունը զարգացնելու մեծ հետաքրքրվածություն, ինչն էլ հիմք հանդիսացավ համատեղ նոր նախագիծը կյանքի կոչելուն: «Էյր Արաբիա» -ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ օդային նոր կամուրջը և հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ:

«Էյր Արաբիա»-ի ղեկավարությունն ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին տեղեկություներ են ներկայացրել նախատեսվող աշխատանքների ու ծրագրերի մասին: Նշվել է, որ հայկական ազգային փոխադրողի թռիչքների իրականացումը նախատեսվում է արդեն հաջորդ տարի: