Քոչարյանի պարտությունը Պուտինինը և ՌԴ-ինն է․ ռուսական գաղութացման հերթական փորձը մերժեց հայ ժողովուրդը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-Պարո՛ն Խզմալյան, այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկու ընդգծված պրոռուսական ուժ չեն հաղթում, այլ երկրորդ և երրորդ տեղերն են գրավում, ինչի՞ մասին է վկայում։ Փաշինյանին ընտրած քաղաքացիները՝ շուրջ 54 տոկոս, իրենց քվեի տակ դրե՞լ են աշխարհաքաղաքական կոնտեքստ, թե՞ ոչ։

–Միանշանակ։ Ես չէի ասի, որ սա Փաշինյանի հաղթանակն էր, ես կասեի, որ սա Ռուսաստանի պարտությունն էր, որովհետև Քոչարյանի պարտությունը դա Պուտինի պարտությունն է, իսկ Պուտինի պարտությունը ռուսական կայսրության 200-ամյա քաղաքականության պարտությունն է։ Այո՛, երբեմն հաղթանակը գալիս է այնպես, ինչպես մենք չենք սպասում։ Խոշոր իրադարձությունները երբեմն կատարվում են առանց կարմիր գորգերի և նվագախմբերի։ Բուն գործողությունները կատարվում են շատ աշխատանքային, կենցաղային, առօրեական ձևով։ Դա կատարվեց այսպես․ աշխարհը գնահատեց, հայ ժողովուրդը մերժեց ռուսական զավթման, ռուսական գաղութացման հերթական փորձը և շտապեց նժարին դնել իր քաղաքական ազդեցությունը։

-Նիկոլ Փաշինյանը ողջ ընտրարշավի ընթացքում հանդես չի եկել հակառուսական հայտարարություններով, հակառակը՝ նշել է, որ պետք է խորացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, զարգացնել։ Այսինքն՝ Քոչարյանի պարտությունը ինչպե՞ս եք համարում նաև Պուտինինը։

-Ես չեմ ասում, որ սա Փաշինյանի հաղթանակն էր։ Հայ ժողովրդի հաղթանակը պարտադիր չէ, որ Փաշինյանը հաղթանակը լինի։ Դա Ռուսաստանի և Քոչարյանի պարտությունն էր, և ես դա իրեն ուղիղ ասել եմ, երբ առիթ ունեցա առնչվել նրա հետ։ Ես ասացի՝ «պարո՛ն Փաշինյան, Դուք ընտրված եք որպես անցումային շրջանի առաջնորդը և Ձեր առաքելությունն է Հայաստանը տանել դեպի Արևմուտք՝ ռուս-թուրքական դաշինքից դուրս»։ Եվ կրկնում եմ՝ եթե նա գիտակցում է դա, իսկ ես վստահ եմ՝ ինքը դա գիտակցում է և սպասարկում է այդ շարժումը, ապա մենք միասին՝ որպես ազգ և պետություն, հաղթելու ենք։ Մենք արդեն հաղթել ենք, մնում է դա հասկանալ։

-Եթե Ձեր նկարագրած սցենարը ճշմարտություն է, կարծում եք՝ Ռուսաստանը ձեռքերը ծալած հետևում է, թե ինչպե՞ս է Հայաստանը շարժվելու դեպի Արևմուտք։ Մենք ունեցել ենք «Հոկտեմբերի 27», երբ գլխատվել է ողջ երկրի ղեկավարությունը՝ բացի մեկ անձից։ Այդ պատմությունը մեր աչքի առաջ է, ռիսկեր չկա՞ն։

-Իհարկե, Կրեմլը ձեռքերը ծալած նստած չէ, և ես ուշադրություն դարձրեցի Կրեմլի խոշոր ձկներից մեկի՝ Աշոտ Գարբիելյանովի սեփականատիրոջ ուշագրավ մի հայտարարությանը, որ երեք շաբաթ այստեղ աշխատում էր ռուսական մասնագետների մի խոշոր խումբ և իրենք զբաղված են սոցիոլոգիայով։ Այս ձանձրալի գիտությունը շատ կարևոր է իրենց համար, որովհետև դիվերսանտներ և մարդասպաններ ուղարկելուց առաջ, ինչպես եղավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, նրանք ուսումնասիրում են տեղանքը, նաև՝ մարդկանց սպասելիքները։ 99-ին դա ստացվեց, որովհետև նրանք տեսան, որ հասարակության և քաղաքական դաշտի մեջ կան սպասելիքներ այդ ուղղությամբ։

Հոկտեմբերի 27-ից երկու ամիս առաջ, շատերը մոռացել են, Վազգեն Սարգսյանը վերադարձել էր Միացյալ Նահանգներից։ Դա կիսահայտնի-կիսագաղտնի պատմություն է։ Ասում են՝ նա հանդիպել էր Քլինթոնի վարչակազմի փոխնախագահի հետ, և բավական արժանահավատ աղբյուրներից մենք լսել ենք, որ նրան հորդորել էր փոխնախագահը՝ որպես ՀՀ վարչապետ, դուրս գալ ՌԴ-ի «փեշի տակից» և դառնալ զարգացած, եվրոպական պետություն՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ։ Վազգեն Սարգսյանը բավական անկեղծ խոսում էր այդ մասին և նրա այդ բաց լինելը, ըստ երևույթին, շատ թանկ արժեցավ իր և մեզ վրա։

Ես վստահ եմ, որ քոչարյանական այդ խմբակը, որ բերվեց ՀՀ չեկիստների կողմից, դա Սովետական միության վերականգնման ԿԳԲ-ի պետիցիան էր։ Նրանք ուսումնասիրում և տեսնում են, որ Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտի զգալի մասը մերժում է այդ ամենը։ Պատերազմի դաժան ճշմարտությունը բացեց կույրերի աչքերը Հայաստանում՝ ՌԴ-ն զգաց, որ ՀՀ-ն հոգնել է այդ ստրկությունից և պատրաստվում է դուրս գալ դրանից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան