Ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

«Սահմանադրական դատարանն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու՝ դառնալու Հայաստանում Սահմանադրության ու սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության ու անկախ դատական համակարգի առաջնորդ»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Սակայն առաջնորդությունն ունի իր գինը և դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Այդ գինը դժվարին ու շարունակական աշխատանք է՝ որոշումներ կայացնելու համարձակությունը, ճնշմանը դիմակայելու ունակությունը ու ինքներդ ձեզ երբեք չխաբելու բացառիկ ազնվությունը:

Ի վերջո, ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր։ Առաջին անգամ է, որ ես, կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության ու համընդանուր պարտության զգացում։ Ինչ վճիռ էլ դուք կայացնեք, դրանից հետո  կյանքը շարունակվելու է: Բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը։

Մենք բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է, Պուտինի բառերով՝ բարդ, ցավոտ խնդիրներ պարունակող համաձայնագրեր: Պարզ է, որ խոսքը գնում է երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի, զիջումների մասին, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարներն  են՝ Ազգային ժողովը և դուք՝ Բարձր դատարան: Այս գործով ձեր որոշումից է կախված նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը:

Եթե դուք այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են, Ազգային ժողովի կազմն ունենալու է ԿԸՀ կողմից սահմանված համամասնությունը, ապա զրկում եք Հայաստանին Ազգային ժողովին քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից:

Մյուս կողմից՝ հենց դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա 100 տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար, քանի որ ընտրողների ընդամենը 26 տոկոսով ձևավորված միաբևեռ ԱԺ-ում որոշումը փաաստացի ընդունվելու է մեկ անձի կողմից, այնպես որ պատմական բեռը լինելու է ձեր ուսերին:

Ձեր մասնագիտական ու անհատական ամենաբարդ որոշումները դուք կայացնելու եք այսօրվա որոշումից հետո հաշված ամիսների ընթացքում: Որոշումը ձերն է, Բա՛րձր դատարան»,- նշեց Հարությունյանը: