Եթե Փաշինյանը հրաժարականից հետո չշարունակեր պաշտոնավարել, ՔՊ-ն չէր հաղթահարի անցողիկ շեմը. Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

«Խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»,-Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ իր եզրափակիչ ելույթում դիմելով ՍԴ-ին, ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը:

Նա ներկայացրեց ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ՝ հավելելով, որ խախտումները եղել են համակարգային:

Գալստյանի դիտարկմամբ՝ շատ կուսակցությունների համար ընտրություններում հավասար դաշտ չի ապահովվել։

Նա կարծիք հայտնեց, որ եթե Փաշինյանը հրաժարականից հետո չշարունակեր պաշտոնավարել, ՔՊ-ն չէր հաղթահարի անցողիկ շեմը:

Գալստյանի խոսքով՝ ինչպես վարչական ռեսուրսի կիրառումը, այնպես էլ ատելության խոսքը նախընտրական ու ընտրական փուլում դրսևորվել է ոչ միայն իշխանության, այլ մի քանի կուսակցությունների կողմից։

«Եթե, օրինակ, «Հայոց հայրենիքը» փորձեր կարծիք հայտնել մուրճի գործադրման մասին, ավտոմատ դառնում էր քոչարյանական։ Եթե փորձեր կարծիք հայտնել մանգաղի օգտագործման հետ կապված, ավտոմատ դառնում էր նիկոլական։ Դա մեզ ավտոմատ դնում էր այնպիսի մի շրջանակների մեջ, որ ուղղակի վախենում էինք արտահայտել մեր կարծիքը։ Ատելության խոսքը լրջագույն ազդեցություն է ունեցել նաև «Հայոց հայրենիք» և մյուս մասնակից կուսակցությունների վրա»,- ասաց Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: