Փաշինյանը կոմպրոմատ ունի՞ Արմեն Սարգսյանի դեմ. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ին

Լուրեր

19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ից հետո չէր կարող հանդիսանալ վարչապետի պաշտոնակատար: Ժողովրդի ճնշման արդյունքում անձի մեկուսացում պաշտոնից. սա է հրաժարականը»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ ընտրական ցուցակներն իրական պատկերը չեն արտահայտում, կան ուռճացված ընտրացուցակներ:

Արա Զոհրաբյանն անդրադարձավ իրենց դիմումով բարձրացված հիմնական խնդիրներին, խախտումներին, իրենց ներկայացրած միջնորդություններին:

Զոհրաբյանը նաև ասաց, որ իրենց համար հարց է նախագահ Արմեն Սարգսյանը, որին ընտրել է նախորդ իշխանությունը՝ նախկի՞ն է, թե՞ նախկին չէ. «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նրա նկատմամբ ունի մի կոմպրոմատ, մի այնպիսի լծակ, որի միջոցով նա զրկված է հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնելու հնարավորությունից, և կարևոր իրադարձությունների ժամանակ անգործություն է դրսևորում»:

Ամփոփելով ելույթը՝ Զոհրաբյանն ընդգծեց. «Իշխանությունը վարչական ռեսուրսների կիրառմամբ, բռնության սպառնալիքներով, գործելով այն նույն ընտրական գործիքակազմով ու համակարգում, որը ժամանակին քննադատել էր և որը պետք է բարեփոխեր իր իսկ ընդունած իրավական ակտի համաձայն, նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարմամբ փաստացի զրկել է Հայաստանի քաղաքացիներին ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում: