Զարմանալի չէ, որ 4 տարի քննվող այս քրեական գործն այսօրինակ վախճան պետք է արձանագրեր․ ԱԺԲ հայտարարությունը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդն այսօր հանդես է եկել Հատուկ քննչական ծառայության կասեցրած քրգործին վերաբերող հայտարարությամբ։ Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2017 թ. հունիսի 28-ին դատարանի նկուղում (կալանավորների պահման խցերում) Սասնա Ծռեր խմբի չորս անդամներին խոշտանգելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։

Ամենևին զարմանալի չէ, որ չորս տարի քննվող այս քրեական գործը սկզբում սերժական, այնուհետև` նիկոլական թավշյա և պողպատյա, ժամանակաշրջաններում այսօրինակ վախճան պետք է արձանագրեր։

Ակնհայտ է, որ 30 տարիների համակարգային գաղութակեղեքիչ ավանդույթները չեն փոփոխվել։ Իրավապահ կառույցները ենթարկվում են բացառապես օրվա իշխանությունների անօրինական ու ապօրինի հրահանգներին և կատարում են վերջիններիս պատվերը` հովանավորելով միմյանց ու կոծկելով հենց իրենց իրականացրած բռնությունները և խոշտանգումները։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խստորեն դատապարտում է բռնապետական ռեժիմներին բնորոշ և արատավոր կառավարման նմանօրինակ գործելաոճը։

Մեր ժողովրդին կոչ ենք անում պատրաստվել այս հակազգային և հակաժողովրդավարական ռեժիմին իր սպարկողների հետ միասին պատմության աղբանոցն ուղարկելու անխուսափելի գործընթացին»։

Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ կասեցվել է «Սասնա ծռեր» խմբի 4 անդամներին՝ Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Մխիթար Ավետիսյանին և Արեգ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը։