Վազգեն Սարգսյանի թողած ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել ամենաուժեղ թղթապանակի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Նկատի ունեմ, որ 2016 թվականին պարզվեց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով, և փոխանակ բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելու՝ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անհեթեթ պայմանագրերով էր ապահովել Հայաստանի անվտանգությունը, և թե ինչպես դա գործեց, գործնականում տեսանք բոլորս»,- շարունակեց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց՝ Վազգեն Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ գնաց, և դա բացի ՀՀ-ի համար մութ և սև օր լինելուց նաև Սերժ Սարգսյանի անձնական ձախողում համարեց։

«Սերժ Սարգսյանն այդ ժամանակահատվածում լինելով Ազգային անվտանգության նախարար՝ պարտավոր էր և իր պարտականությունների մեջ էր մտնում ԱԺ պատգամավորների, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխնախագահների անվտանգությունը պահպանելը, և «Հոկտեմբերի 27-»ը հետևանք էր, որ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային պարտականությունները՝ Ազգային անվտանգության նախարարի կարգավիճակում պատշաճ չի կատարել»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: