Ինչո՞ւ հենց 15 տոկոս և ինչո՞ւ հենց իրացումից․ հարկային բեռը կարող է վնասների հանգեցնել․ Մանվել Եղիազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
Բոլորը
Կառավարության նիստում հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է 15%-ի չափով պետական տուրք սահմանել պղնձի խտանյութի, մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի արտահանման համար:
Օրենսդրական փոփոխությունը Կառավարությունը համարել է հրատապ, ուստի ԱԺ-ն այն քննարկելու է արտահերթ ընթացակարգով։ Այն նպատակ ունի պղնձի համաշխարհային գների շեշտակի աճի ֆոնին էականորեն մեծացնել վերոնշյալ ապրանքատեսակների արտահանումից ստացվող պետբյուջեի հարկային մուտքերը, քանի որ ըստ կառավարության, տևական գնաճի պայմաններում ոլորտում ձևավորվում է գերշահույթ։
Համաձայն կառավարության հաշվարկների՝ արտահանման հարկումն ընթացիկ գների դեպքում կարող է պետբյուջեի համար տարեկան կտրվածքով հավելյալ 72 մլրդ դրամի մուտք ապահովել: Այնուհետև այդ գումարները նախատեսվում է ուղղել նոր ստեղծվելիք սուվերեն ֆոնդ։

Հանքարադյունաբերության ոլորտում սպասվող փոփոխություններին, դրանց հիմնավորվածությանը հանգամանորեն անդրադարձարձ կատարվեց «Կառավարությունը կհարկի պղնձի խտանյութի, մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի արտահանումը» թեմայով առցանց քննարկման ժամանակ։

«Հասկացանք, որ բյուջեն համալրելու անհրաժեշտություն կա և սա բյուջեն համալրելու աղբյուր է, բայց չհասկացանք, ինչու հենց 15 տոկոս և ինչու հենց իրացումից: Սա դառնում է անուղղակի հարկման համակարգ, և անկախ ընկերության ֆինանսական ցուցանիշներից, արտահանման ժամանակ 15 տոկոսը վճարելու են պետբյուջե: Իսկ հետաքրքիր է՝ ճյուղն ունի 15 տոկոս շահութաբերություն: Եթե գնում ենք հարկային բեռի ավելացման, ցանկալի է դա վերցնելեկամտից, ոչ թե միանգամից իրացման ճանապարհին»,- նշեց «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության»  անդամ Մանվել Եղիազարյանը:

Նա նաև հավելեց, որ հարկային այս բեռը կարող է վնասներ հասցնել. հարկման աղբյուրը պետք է լինի շահույթը:

Մանրամասները՝ տեսանյութում: