Էդ ստախոսները հանցանքներն են քողարկում․ գլխովի՛ եք պատասխան տալու ընտրակաշառքի, այլասերման համար․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, մինչ ՍԴ-ում քննարկվում է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների ու ևս երկու ուժի դիմումը՝ ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով, ձերբակալվում կամ կալանավորվում են Սյունիքի մարզի խոշոր համայնքների ղեկավարներ․ կալանավորվել է Քաջարանի համայնքապետը, ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը, քրգործ է հարուցվել Գորիսի համայնքապետարանում միլիոնավոր դրամների չարաշահումների փաստերով։ Սա արդարադատությո՞ւն է, թե՞ քրեական հետապնդում՝ ինչպես ընդդիմադիրներն են պնդում։

-Ավելի ճիշտ՝ սա բավականին ուշացած արդարադատություն է։ Շատ կարևոր է արձանագրել, որ սա շատ ուշացած է։ Պետությունն ուղղակի պարտքերն է փակում հասարակությանը՝ հենց արդարադատություն հաստատելու ուղղությամբ։ Եվ սա դեռ սկիզբն է, որովհետև այն ողջ կրիմինալ աղբը, որը պետության ներսում զբաղված է պետության դեմ վարվող իսկապես հիբրիդային պատերազմով՝ որպես առանձին զորատեսակներ, այո՛, նրանք պետք է մեկուսացվեն հասարակությունից։ Իհարկե, պետք է մենք նաև հասկանանք, թե ինչու են նրանք զինվորագրվել այդ հիբրիդային պատերազմին, որովհետև ինչպես ասում են՝ նրանք շատ լավ գիտեին իրենց գլխին գալիքը։ Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ են արել։ Այն, որ ասում են՝ կատուն լավ գիտի, թե ում միսն է կերել, և հիմա այս շրջանակը հատ-հատ, Քրեական օրենսգրքի հոդված առ հոդվածով պատասխան է տալիս իր արածների համար։

-Ինչո՞վ պայմանավորել այն հանգամանքը, որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործերով անցնում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներ։

-Նրանք շատ լավ, որ ժողովուրդն էլ շատ լավ գիտի՝ իրենք ով են, և այլ ճանապարհով հազիվ թե կարողանային համոզել օրենքով չարգելված ձևերով, որ իրենք լավն են կամ կան իրականում և, բնականաբար, իրենց հոգեհարազատ այդ մեթոդներին պետք է դիմեին, այն մեթոդներին, որոնց իրենք դիմել են 20 տարի, զզվեցրել այն աստիճանի, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն։

-Դուք բացառո՞ւմ եք քաղաքական հետապնդումների մասին խոսակցությունը։

-Չկա նման նյութ, գոյություն չունի պարզապես։ Էդ մարդիկ ուղղակի ստախոս են, զբաղվում են մանիպուլյացիայով և, այսպես ասած, քաղաքականությունն իրենց համար ծխածածկույթ է՝ իրենց հանցանքները քողարկելու համար։

-Արդեն չորս օր Սահմանադրական դատարանում ընթանում է ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով նիստը։ Ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, նկարագրում են մի ահասարսուռ տեսարան, որում, ըստ նրանց, ընթացել է քվեարկությունը։ Դուք՝ որպես պարտված ուժի ներկայացուցիչ, ինչ եք տեսել՝ ովքե՞ր էին կեղծում ընտրությունների արդյունքները, ո՞րն է ՍԴ-ում սկսված այս պրոցեսի նպատակը։

-Սահմանադրական դատարան դիմած այդ ուժերը մի քանի նպատակ են հետապնդում։ Նախ և առաջ՝ հնարավորինս ամենակարճաժամկետ խնդիրը մի քանի օրով հետաձգելն է պետական ինստիտուտների բնականոն աշխատանքի սկիզբը ընտրություններից հետո՝ նոր կառավարություն, նոր Ազգային ժողով։ Դա հիմարություն է ուղղակի։ Երկրորդ՝ նրանք հույս ունեն, որ երկարաձգելով, ԺՊ-ների պայմաններում գուցե ինչ-որ բան հաջողվի՝ ապակայունացնելու իրավիճակը, գուցե իրենց նախկին հաճախորդ ՍԴ դատավորներին թեքեն իրենց կողմը և պայթեցնեն իրավիճակը։ Դա մնում է իրենց վերջին լծակը, եկեք խոստովանենք։ Դրանից հետո արդեն հետաքրքիր էլ չէ՝ նրանք ընդունո՞ւմ են իրենց պարտությունը, թե՞ չեն ընդունում։ Եթե չեն ընդունում, կարող են «մանր ձեռագրով նամակ գրել»՝ ում ուզում են, ինչպես դասականն էր ասում։

Իսկ ամենակարևորը՝ նրանք ապագայի հաշվարկով փորձում են ստվեր գցել ընտրությունների վրա, որոնք ամսի 20-ին տեղի են ունեցել և բոլոր դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվել են որպես միջազգային, ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան։ Նրանք փորձում են դա վիճարկել։ Կարող եմ ասել, որ այդ ողջ մտահղացումը հիմարություն է, ինչ էլ որ նրանք անում են, դատապարտված է ձախողման, և այս «դատաքննությունը», արդեն այսօր դատախազության ներկայացուցչի ելույթներից պարզ է դառնում, որ սկսում է արդեն շրջվել իրենց դեմ։ Առաջիկա օրերին կարող ենք առերեսվել մի իրողության, որ նրանք խորապես զղջան, որ նման բան են ձեռնարկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան