Հակված ենք լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում․ Փաշինյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.08.2026 | 11:33
Գարեգին Բ կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
27.08.2026 | 11:22
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Օրենբուրգում և Ուֆայում Ozon-ի պահեստների վրա
27.08.2026 | 11:16
Ձեր սիրելի կաթողիկոսը ինչի՞ ա չորս երեխաների հորը տնից հանում, երեխաներին էլ հետը. Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 11:08
Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի
27.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 10:57
Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում
27.08.2026 | 10:55
Մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը
27.08.2026 | 10:45
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել առաջ չընկնել իրադարձություններից կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու հարցում
27.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 27-ի դրությամբ
27.08.2026 | 10:26
Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել
27.08.2026 | 10:19
Դատական նիստերից բացակայություններ և կարգապահական խախտումներ․ երկու դատախազ տույժի է ենթարկվել
27.08.2026 | 10:06
Հայտնի են Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները
27.08.2026 | 10:00
Խորհրդարանը քննարկում է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
27.08.2026 | 09:48
Իրանից հումք կներմուծվի և նավթամթերք կարտադրվի․ Կառավարությունը 675 մլն դրամի արտոնություն կտրամադրի Սուքիասյանների «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը
27.08.2026 | 09:39
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի անձնակազմի մամուլի ծառայությունից։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և, մասնավորապես, Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետևաբար Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկիրը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 20-ին, տեղի ունեցած ընտրություններում, մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք»:

Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հավելել. «Պարոն վարչապետ շատ զգացված եմ Ձեր խոսքերից: Ցավոք, պանդեմիան փոփոխություններ մտցրեց մեր բոլորի օրակարգում՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածության, թե՛ չվերթների առումով, բայց, կարծես թե, դա արդեն հաղթահարում ենք, և ես այստեղ եմ:

Պարոն վարչապետ, չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը:

Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը:

Մենք պետք է մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում գինու և խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել և բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում:

Չեմ ուզում Ձեզնից շատ ժամանակ խլել, պարոն վարչապետ, ես Ձեր տրամադրության տակ եմ»:

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։