Դեռ ամառ է, բերք կա, հեշտ են տանում թանկացումները, աշնանը երևույթը կսրվի․ Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
Բոլորը

Տնտեսության իրավիճակի, ապրանքների թանկացումների մասին Factor TV-ի եթերում զրուցել ենք Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ

Պարո՛ն Մակարյան, տնտեսության տեսանկյունից որո՞նք պետք է լինեն ընտրություններում հաղթող ուժի առաջին քայլերը։

-Իմ կարծիքով՝ կառավարությունը հիմա պետք է առաջին հերթին լավ գնահատի մարտահրավերները։ Երկրորդ՝ պետք է գնահատի, թե ինչ Հայաստան ենք ուզում տեսնել և երբ՝ մի քանի ամիս հետո, մի քանի տարի հետո, և ինչ մակարդակներ պետք է ունենանք, ինչպես ենք մենք հաղթահարում բազմաթիվ խնդիրներ, որ անցյալում են եղել և հիմա էլ կան՝ աղքատության բարձր մակարդակ, գործազրկության բարձր մակարդակ, արդյունաբերության ցածր մակարդակ, արտադրողականության ցածր մակարդակ, արտահանման ցածր մակարդակ, ըստ երկրների՝ դիվերսիֆիկացված համագործակցության ցածր մակարդակ և այլն։ Եվ այդ խնդիրները կարգավորելու համար մենք ինչպիսի գերակայություններ պետք է զարգացնենք, ինչպիսի ագրեսիվ քաղաքականություն պետք է ունենանք՝ ԱԳՆ-ում, տնտեսական բլոկում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության բլոկում և այլն։ Հետևաբար, այդ գաղափարները, դրական իմաստով ագրեսիվությունը դրսևորելու համար պիտի ունենանք համապատասխան նախաձեռնող մարդիկ։ Չպետք է լինեն վախվորած, խեղճ, ամաչկոտ և այլ կատեգորիաներով ղեկավարներ։ Մենեջերը պետք է լինի համարձակ, որովհետև նախարարը նույնպես մենեջեր է։

Բավական բարձրացել են սպառողական ապրանքների գները։ Սա ինչի՞ հետևանք է։

-Տրանսպորտի գների թանկացումը՝ դոլարի ու եվրոյի արժեվորման պատճառով, մատակարարման որոշակի դեֆիցիտները, այն, որ որոշ երկրներ իրենց կարիքների համար էին փորձում պահել ապրանքները, որոշակի ազդեցություն ունեցան համաշխարհային գների, նաև՝ Հայաստանի գների վրա։

Հիմնական բեռը հիմա ընկնում է աղքատ բնակչության վրա։ Այսինքն՝ մարդիկ գնողունակ չեն, ստիպված են գնել բարձր գներով, որովհետև կան ապրանքներ, որոնցից չես հրաժարվի։ Ինչպե՞ս այս բեռը վերցնել այդ բնակչությունից և բաշխել բոլորի վրա։

-Տեսեք, հիմա դեռ ամառ է։ Մենք գիտենք, որ ամառվա շրջանում մարդիկ ավելի հեշտ են տանում թանկացումները, որովհետև կա բավականաչափ բանջարեղեն, մրգեր, գյուղացիներն իրենց ապրանքներն ունեն, գյուղերում իրենց բոստաններից կամ այգիներից բավական բան են հայթայթում, պահածոյագործներին ու վերամշակողներին են վաճառում։ Մարդկանց մի մասն էլ դրսում հանգստանում է կամ գնում է պանսիոնատներ։ Բայց աշնանը, կարծում եմ, այս երևույթն ավելի կսրվի, ավելի նկատելի կլինի։ Եվ այստեղ մնում է, թե պետական սոցիալական պաշտպանության ծրագրերը որքանով են հասցնում կոմպենսացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան