Քալիֆորնիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ․ օդի ջերմաստիճանը հասել է +53-ի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում հրշեջներն անտանելի շոգի պայմաններում պայքարում են հրդեհների դեմ, մինչ երկրի արևմտյան նահանգները շարունակում են մնալ կատաղի ջերմային ալիքի տիրապետության տակ, հաղորդում է Sky news-ը։

Հրդեհները գրանցվել են այն բանից հետո, ինչ ԱՄՆ արևտմյան շրջաններում հանգստյան օրերին ռեկորդային շոգեր են գրանցվել, որոնք, ինչպես ակնկալվում է, կպահպանվեն նաև այս շաբաթվա ընթացքում։


Շաբաթ Քալիֆորնիայի հարավարևելյան Մոջավե անապատում գտնվող Մահվան հովտում ջերմաստիճանը հասել է +53-ի (128F), իսկ մեկ օր առաջ ջերմաստիճանը եղել է +54 (130F), ինչը 1913 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է։

Հանգստյան օրերին կրակը հասել է Քալիֆորնիայի և Նևադայի սահմանին գտնվող Դոյլ փոքրիկ քաղաքը։ Նևադայի հետ սահմանի երկայնքով աճող անտառային հրդեհները ստիպել են փակել խոշոր մայրուղիները, իսկ հարևան Օրեգոնում հսկայական տարածք ընդգրկած հրդեհների պատճառով խափանվել է նաև էլեկտրամատակարարումը երեք հիմնական էլեկտրահաղորդման գծերից:

ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում, այդ թվում՝ Քալիֆորնիայում, գնալով ավելի է մեծանում հրդեհների վտանգը երաշտի պատճառով։

Հավելենք, որ Քալիֆորնիայում համանման իրավիճակ էր ստեղծվել նաև շուրջ մեկ տարի առաջ։

Տաթև Ֆռանգյան