Դատախազությունը չի՞ կողմնորոշվում՝ մեղադրյալ կա՞, թե՞ ոչ, թե՞ գյուղապետի գլխին քար է ընկել. Վաղարշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստում ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանին հարցրեց, թե ինչո՞ւ Օձունի գյուղապետի ծեծի հարցով չկա մեղադրյալ։

«Ես ուզում եմ Օձունի դեպքը հասկանալ, ինչքան հասկացա մամուլի հրապարակումներից, դեպքը տեղի է ունեցել այլ անձանց, նաև հանրության ներկայությամբ։ Որպես իրավաբան՝ կողքից ինֆորմացիան գալիս է, տարօրինակ է, տուժողը ակնհայտորեն հենց սկզբից որոշեցիք, և 10 օրվա ընթացքում դատախազությունը չի կարողանում որոշել՝ մեղադրյալ կամ կասկածյալ կա՞, թե՞ չէ։ Թե՞ քար է ընկել Օձունի գյուղապետի գլխին»,- հարցրեց Վաղարշյանը։

Դատախազ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ դատախազությունը չի որոշում՝ մեղադրյալ կա, թե չկա։ «Մեղադրյալ ներգրավելու դատավարական ընթացակարգը քննիչի բացառիկ լիազորություններից մեկն է։ Ո՛չ քար է ընկել… Դեպք է տեղի ունեցել։ Տուժող լինելու փաստը դարձյալ դատավարական ընթացակարգերի կիրարկման արդյունքում է որոշվել… Անձը ճանաչվել է տուժող, թե ինչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքը, որտեղ, ինչ պայմաններում, դրանք բոլորը քննության առարկա են։ Եվ այնպես չէ, որ դատախազությունն է որոշում՝ մեղադրյալ կա, թե չկա, քննությունն է որոշում»,- ասաց դատախազը։

Նշենք, որ Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն ահազանգել էր, որ ընտրություններից հետո Լոռու մարզպետի աշխատասենյակում ծեծի էր ենթարկվել։ Մարզպետ Արամ Խաչատրյանը հերքել էր այդ տեղեկությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: