Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի առաջնագծին մոտ որոշ գյուղերում

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ, որոնք տեղակայված են առաջնագծի անմիջական հարևանությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարությունը։

Պետական նախարարը հանդիպումներ է ունեցել նշված գյուղերի բնակիչների հետ, ներկայացրել Արցախի ներկային ու ապագային առնչվող պետական որոշ ծրագրեր՝ ընդգծելով, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու դերը կարևոր է Հայրենիքի անվտանգ ու զարգացած երկարաժամկետ ապագայի կերտման գործում:

«Կառավարությունը լայնածավալ ծրագրեր է մեկնարկել բնակարանաշինության ուղղությամբ, և առաջնագծամերձ բնակավայրերը լինելու են հատուկ ուշադրության տակ: Քննարկում ենք նաև եկամտի աղբյուրների ապահովման ծրագրեր՝ հաշվի առնելով պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրավիճակն ու դժվարությունները: Տեղյակ եք, որ արդեն մեկնարկել են նաև ճանապարհաշինության ու այլ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք նպատակ ունեն ավելի բարենպաստ պայմաններ ապահովել հատկապես գյուղական բնակավայրերի զարգացման համար: Այժմ մեր ակնկալիքն է, որ բոլորը նախաձեռնող լինեն պատերազմի հետևանքների վերացման և պետության ու յուրաքանչյուր ընտանիքի հետագա զարգացման ճանապարհին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Անմիջական մթնոլորտում ծավալված զրույցների ընթացքում պետական նախարարը լսել է բնակիչների առաջարկները և պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգային ու արտաքին քաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական ծրագրերին ու տվյալ գյուղերի հիմնախնդիրներին: Նա տեղում տվել է որոշ հանձնարարականներ՝ խոստանալով ուշադրության ներքո պահել ներկայացված հիմնախնդիրների լուծման ընթացքը: