Հայիթիում ձերբակալել են երկրի նախագահի սպանության հավանական կազմակերպչին․ AP

Լուրեր

17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
Բոլորը

Հայիթիում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ֆլորիդաբնակ 60-ամյա հայիթցի Քրիստիան Էմմանուել Սանոնին՝ նախագահ Ժովենել Մոիզի սպանության կասկածանքով։ Այս մասին  հայտնում է AP-ն։

Հայիթիի ոստիկանության ղեկավար Լեոն Շառլի խոսքով՝ Մոիզի վրա հարձակումից հետո առաջինը, ում զանգահարել են հանցագործները, եղել է Սանոնը։ Շառլը հայտարարել է, որ Սանոնը համագործակցել է նրանց հետ, ովքեր կազմակերպել ու իրականացրել են սպանությունը։

Սանոնի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում ոստիկանությունը հայտնաբերել է ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության պատկերանշանով գլխարկ, 20 տուփ փամփուշտ, հրազենի մասեր, Դոմինիկյան հանրապետության չորս պետհամարանիշ և անհայտ անձանց հետ նամակագրություն:

Բացահայտվել է, որ Սանոնը կապի մեջ է եղել ԱՄՆ-ում գործող վենեսուելական անվտանգություն ապահովող ծառայություններ մատուցող ընկերության հետ, որն էլ, հավանաբար, կազմակերպել է Մոիզին սպանած նախկին կոլումբիացի զինվորականների հավաքագրումը: Ի սկզբանե նախատեսվում էր, որ նախկին զինվորականները պետք է ապահովեին Սանոնի անվտանգությունը, երբ նա մասնավոր չվերթով ժամաներ Հայիթի: Սակայն նրանք այնուհետև ստացել են այլ հրաման՝ ձերբակալել նախագահ Մոիզին:

Շառլը նշել է, որ հանցագործության դրդապատճառներն ակնհայտորեն քաղաքական են եղել, քանի որ բժիշկ ներկայացող Սանոնը երկրի իշխանություններին բազմից մեղադրել է կոռուպցիայի մեջ։

Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով սպանվել էր երկրի ղեկավարը, իսկ առաջին տիկինը՝ վիրավորվել։ Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ առաջին տիկինը ևս մահացել է հիվանդանոցում, սակայն այդ լուրերը հերքվել են։ Այժմ տեղեկացվում է, որ Մոիզի կնոջը՝ Մարթինին, շաբաթ վիրահատել են, ինչից հետո վերջինն իրեն լավ է զգում։

Հայիթիի իշխանությունները դիմել էին ԱՄՆ-ին՝ խնդրելով զորք մտցնել երկիր՝ երկրի ղեկավարի սպանությունից հետո գլխավոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար, սակայն ԱՄՆ-ը մերժել է այս առաջարկը։

Տաթև Ֆռանգյան