Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը պատմական թռիչք է իրականացրել տիեզերք․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռիչարդ Բրենսոնը դարձել է առաջին միլիարդատերը, որը  երկրի ենթաուղեծիր է դուրս եկել իր ֆինանսավորմամբ կառուցված տիեզերանավով, գրում է CNN-ը:  Virgin Galactic ընկերության Unity 22 հրթիռապլանն առաջին անգամ է օդ բարձրացել խցում մարդկանցով։ Բրենսոնից բացի տիեզերանավում եղել է ևս 5 հոգի՝ բոլորն ընկերության աշխատակիցներ։

Uniti22-ի կրող հրթիռն այն հասցրել է մինչև 15 կմ բարձրության, որից հետո հրթիռից անջատված տիեզերանավը հասել է մինչև երկրի մակերևույթից 92 կմ բարձրության։  Բրենսոնն ու մյուս ուղևորները  մի քանի րոպե անցկացրել են անկշռության մեջ:  «Մենք այստեղ ենք, որպեսզի տիեզերքն ավելի հասանելի դառնա բոլորի համար։ Մենք ուզում ենք, որպեսզի երազողների հաջորդ սերունդը տիեզերագնացներ դառնա այսօր ու վաղը»,- ասել է Բրենոնը այդ ընթացքում տեսագրված ուղերձում:  Ամբողջ թռիչքը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի, որից հետո տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել։

Այսպիսով՝ Բրենսոնը մի քանի օրով առաջ է ընկել աշխարհի ամենահարուստ մարդուց ՝ Ջեֆ Բեզոսից․ Amazon-ի հիմնադիրը  ինը օր հետո պատրաստվում է նմանատիպ թռիչքի իր Blue Origin ընկերության տիեզերանավով։


2000-ականների սկզբից ի վեր Բրենսոնը և Բեզոսը պայքարում են ենթաուղեծրային տիեզերանավերի մշակման և տիեզերական տուրիզմի զարգացման հարցում:

 

Տաթև Ֆռանգյան