Սյունիքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 69 ծառ. քրգործ է հարուցվել

Լուրեր

16.06.2026 | 14:14
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:57
Ընտրակաշառքի վերաբերյալ նոր օրենք է լինելու. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:50
Բացահայտվել է 292 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
16.06.2026 | 13:40
Ընդդիմությանը առաջարկում եմ մանդատները չվերցնել. ԱԺ-ի աշխատանքը չի տուժի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:31
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս․ ԿԲ
16.06.2026 | 13:25
Կվիճեմ ձեզ հետ, որ շատ այլ երկրներում հնարավոր է ցածր տոկոսներով վարկեր վերցնել․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:17
Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը
16.06.2026 | 13:08
ԱԱ-2026․ Պայքարը սկսում են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը
16.06.2026 | 13:03
«Միասնության թևերը» չի բացառում փողոցային պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:59
Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու մասին
16.06.2026 | 12:54
«Կեղծիք տարածողը Դո՛ւք եք․ հիվանդանոցը չի կառուցվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:45
«Արարատցեմենտ»-ում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել․ Դատախազությունը դիմել է Կառավարությանը
16.06.2026 | 12:40
Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է
Բոլորը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել են  2018 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են  տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և հացենի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 2.914.250 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն: