ՀՀ-ն շահագրգռված է մեկնարկել ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը․ Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 19:33
Իրանը մերժում է ԱՄՆ առաջարկը և պայմաններ առաջադրում պատերազմը դադարեցնելու համար
25.03.2026 | 19:20
Goal․com․ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները 21-րդ դարում
25.03.2026 | 19:09
ԱԺ պատգամավորին և համայնքապետերից մեկին արգելել են ՌԴ մուտք գործել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 19:00
Վարչապետն զգաց իր սխալը, ներողությունը տեղին է, բայց բանը չպիտի դրան հասներ․ խոսքը պետք է կշռադատի, անթույլատրելի էր․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 18:51
Ձերբակալվել է մարզերից մեկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի համակարգողը․ վարույթ է հարուցվել
25.03.2026 | 18:43
Բալթյան երկրները հայտնել են օտար ԱԹՍ-ների ներխուժման մասին
25.03.2026 | 18:36
ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել. Քաղավիացիայի կոմիտե
25.03.2026 | 18:26
ESPN․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ տարիքային խմբերի
25.03.2026 | 18:18
Դատարանը հաստատեց՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 18:14
Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 18:10
Ռուբինյանը Քըլըչի հետ է խոսել // Արշակ արքեպիսկոպոսը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
25.03.2026 | 18:02
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:54
Իսպանիայի վարչապետը Մերձավոր Արևելքի պատերազմը համարում է «շատ ավելի վատը», քան 2003 թվականի իրաքյանը
25.03.2026 | 17:46
Ձեններդ կտրե՛ք, տեղներդ նստե՛ք․ Պապիկյանը՝ ընդդիմախոսներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 17:39
Եկեղեցական եմ, հաշվառված եմ Մայր Աթոռ վանքում, դիվանապետն եմ. Արշակ արքեպիսկոպոսը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հանդես են եկել հայտարարություններով:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնավորապես նշեց. «Չնայած Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ մեր երկիրը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին:

Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը։ Այս համատեքստում, անպայման պետք է անդրադառնամ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու կարևորությանը։ Ինչպես տեղյակ եք, իմ նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքում մենք արդեն իսկ ունենք Համաձայնագրի կիրարկմանն ուղղված ամբողջական հաստատված ճանապարհային քարտեզ, որը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից: Ինչպես բազմիցս ընդգծել ենք, համաձայնագիրը մեր բարեփոխումների օրակարգի կարևորագույն հիմնասյուներից մեկն է:  Ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ կրթություն և գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանվածություն, ենթակառուցվածքներ, տնտեսություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլ ոլորտներ:

Վերահաստատելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, վստահ եմ, մեծ դեր կունենա նաև այս բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում:

Քննարկումների ընթացքում անշուշտ անդրադարձել ենք նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը: Ինչպես գիտեք Արևելյան գործընկերությունը թևակոխում է համագործակցության նոր 5-ամյա փուլ, որի շրջանակներում պլանավորել ենք մեծածավալ ծրագրեր: Այս առումով ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1,6 մլրդ. եվրո արժողությամբ աջակցության հանձնառության համար:

Գիտակցում ենք, որ ԵՄ-ն ըստ արժանվույն է գնահատում Հայաստանի գրանցած առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում, և դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենալայնածավալ աջակցություն ստացած երկիրն է:

Նշենք, որ աջակցությունը ուղղվելու է Կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանած հինգ առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը:

Կարևոր ենք համարում շեշտել, որ Արևելյան գործընկերության շրջանակում պլանավորված համագործակցությունից զատ, մենք ամփոփում ենք նաև 2021-2027 թվականների մեր երկկողմ տարեկան ծրագրերի շրջանակը, որտեղ նախատեսել ենք միջոցառումներ, որոնք առնչվում են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմադրողականության բարձրացմանը, կայուն և համաչափ զարգացմանը, կենսական ենթակառուցվածքների արդիականացմանը, ժողովրդավար և թափանցիկ կառավարմանը, ինչպես նաև մի շարք այլ ուղղությունների:

Հանձնակատարի հետ քննարկումներում կարևորել ենք նաև մարդկանց միջև շփումների խթանումը: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել ենք, որ Հայաստանը խիստ շահագրգռված է մեկնարկել ԵՄ հետ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը։

Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերընթաց զարգացումը՝ հիմնվելով համամարդկային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա»: