«Պարոն համայնքապետ, մի՛ քանդեք մեր պատկերասրահը»․ գործադուլ՝ Գյումրու «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Երեկ առավոտից Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» անժամկետ գործադուլ է հայտարարվել։ Պատկերասրահի մուտքին փակցված պաստառներում հորդոր կա՝ ուղղված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին․ «Պարոն համայնքապետ, մի քանդեք մեր պատկերասրահը»։

Գործադուլ հայտարարած աշխատակիցները Factor.am-ի հետ զրույցում ասացին, որ Գյումրու քաղաքապետից պահանջում են վերանայել իր որոշումը ու տնօրենի ժ/պ Միքայել Վարդպարոնյանին թույլատրել շարունակել իր գործունեությունը։

Ըստ նրանց՝ Միքայել Վարդպարոնյանը լուրջ ծրագրեր է իրականացնում պատկերասրահում, որոնց շնորհիվ այն դարձրել է Գյումրի եկող զբոսաշրջիկների ու արտերկրյա արվեստագետների ամենապահանջված վայրը։

Ըստ գործադուլավորների, պատկերասրահի անդորրը խախտվել է աշխատակցուհիներից մեկի պատճառով, որը Սամվել Բալասանյանի մանկության ընկերոջ դուստրն է ու աշխատել է որպես էքսկուրսավար։ Նա կոնֆլիկտներ է ունեցել աշխատակցուհիներից մեկի՝ հավաքարարի հետ, այնուհետ դիմում է տվել տնօրենի ժ/պ Վարդպարոնյանին ու խնդրել իրեն ազատել աշխատանքից։ Տնօրենն էլ ստորագրել է նրա դիմումը, որից հետո, ըստ գործադուլավորների, Միքայել Վարդպարոնյանին հրավիրել են Գյումրու քաղաքապետարան ու ստիպել դիմում տալ։ Ավելին, քաղաքապետի մանկության ընկերոջ դուստրը հասել է նրան, որ աշխատանքից ազատել են նաև հավաքարարին։

Գործադուլավորների պատմելով, տնօրենի ժ/պ-ին ազատել են այն հիմքով, որ նա մեկ այլ տեղ աշխատում է որպես մենեջեր, մինչդեռ Վարդպարոնյանն արդեն իսկ մի քանի օր առաջ՝ հունիսի 2-ին, կրճատվել էր երկրորդ աշխատավայրից։ Բացի այդ, Միքայել Վարդպարոնյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղաքապետարանից հետ է պահանջել իր դիմումը, սակայն այնտեղ չեն արձագանքել։ Երեկ տնօրենի նոր ժ/պ են նշանակել նկարիչ Գագիկ Մանուկյանին ու աշխատակազմին են ներկայացրել, որից հետո էլ սկսվել է անժամկետ գործադուլը։

Գործադուլավորներն ասում են, որ հարգում են Գագիկ Մանուկյանին, նրա դեմ ոչինչ չունեն, բայց թույլ չեն տա քաղաքային իշխանություններին հաշվի չնստել իրենց կարծիքի հետ։

Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը մեզ պարզաբանեց հետևյալը․ «Միքայել Վարդպարոնյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, ու հիմքը եղել է համատեղությամբ այլ աշխատավայրում ևս աշխատելը»։

Արմիկ Մովսիսյան