ՍԴ նախագահը միջամտեց Հրայր Թովմասյանի և Էդգար Շաթիրյանի հարցուպատասխանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՍԴ-ում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դիմեց զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք առանձնացվել են բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք գործի ելքի համար կարող են նշանակություն ունենալ, թե գտնում են, որ դիմումներում ինչ գրված է, բոլորը կարող են նշանակություն ունենալ:

«Արդյո՞ք առանձնացրել եք այն հարցերը, որոնք կողմերը բարձրացրել են, սակայն լրացուցիչ ապացուցման անհրաժեշտություն ունեն: Որո՞նք են այն էական հանգամանքները, որոնք կան գործի նյութերում, որոնք նշանակություն են ունենալու այս գործի ելքի համար»,- հարցադրում արեց Թովմասյանը:

Շաթիրյանն արձագանքեց, որ հարցի առնչությամբ ունի նախնական դիրքորոշում, բայց այս փուլում չի բարձրաձայնի. «Կարծում եմ՝ այս հարցն անկյունաքարային է, և մենք պետք է համատեղ քննարկենք, հակառակ պարագայում չենք կարող առաջ գնալ»,- նշեց զեկուցողը և հավելեց, որ դիմողները ներկայացրել են, իրենց գնահատմամբ, առերևույթ խախտումների առնչությամբ համապատասխան ապացույցներ, փաստաթղթեր, տեղեկատվություն, նյութեր, բայց եթե ընդհանուր ձևակերպի, դրանք բոլորը, ըստ նրա, չեն կարող ապացուցողական նշանակություն ունենալ: Նա նաև ընդգծեց, որ նկատի ունենալով դրանց ծավալը՝ հնարավոր չէ այդ ամենը դարձնել հետազոտման առարկա:

Հրայր Թովմասյանը նաև այլ հարցադրումներ արեց, որոնց ի պատասխան Շաթիրյանը ներկայացրեց իր դիրքորոշումները:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը միջամտեց Հրայր Թովմասյանի և Էդգար Շաթիրյանի հարցուպատասխանին՝ ընդգծելով, որ պետք է ուշադիր լինել և չարտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք օբյեկտիվ դիտորդի կողմից կարող են ընկալվել որպես գործի ելքի կամ գործի հանգամանքների վրա ազդեցություն ունեցող դիրքորոշումներ:

Մանրամասները՝ տեսանյութում: