Սա ոտնձգություն է ՀՀ-ի անկախության դեմ․ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը քրեական գնահատական պիտի տան․ Արմեն Խարազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի հետ

-Պարո՛ն Խարազյան, Վլադիմիր Պուտինի հրավերով ՌԴ-ում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան ուղղված խոսքում Պուտինն ասաց հետևյալը․ «Ընտրություններում հաղթանակը կարևոր է ՀՀ-ի և հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր և զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրա համար կարևոր է ժողովրդի վստահությունը, ինչը Դուք ունեք»։ Այստեղ գալիս են մտահոգություններ, որ Հայաստանին նոր պարտադրանքներ կարող են լինել ՌԴ-ի կողմից։ Տեսնո՞ւմ եք ռիսկ՝ ՀՀ-ի անվտանգության համակարգի ներկա վիճակը հաշվի առնելով, որ ՌԴ-ն պարտադրի «Միութենական պետություն» կազմել իր հետ։

-Դուք գիտեք, որ «Միութենական պետություն» ասվածը նշանակում է Հայաստանի անկախության ավարտ։ Այդ հարցի պատասխանն ինտելեկտուալ մակարդակում ես չեմ էլ փորձի ձևակերպել, որովհետև դա պարզապես անընդունելի հարցադրում է․ ինչպե՞ս կարելի է Հայաստանի անկախությունը հանձնել՝ հանուն ինչ-որ մտացածին շահերի դիմաց, լինեն դրանք սին անվտանգության կամ պաշտպանության մասին պատկերացումներ։ Խոսքը Հայաստանի անկախության և հայկական պետականության մասին է։ Ի՞նչ է նշանակում «Միութենական պետություն»։ Այդ հարցադրումն ընդհանրապես պետք է ընդունելի չլինի։

-ՌԴ-ի հետ «Միութենական պետություն» կազմելու հարցադրումը Ձեր ծիծաղն է շարժում, բայց Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք այդ օրակարգն են առաջ տանում, խորհրդարան անցած ուժեր բացեիբաց են այդ մասին հայտարարում։ Այսինքն, պարո՛ն Խարազյան, երկնքից իջած հարցադրումներ չեն։

-Այդ ուժերին պետք է տրվի քաղաքական գնահատական և սա պետք է արվի Հայաստանում՝ ժողովրդի կողմից։ Ի՞նչ պատասխան կարելի է տալ։ Եթե Հայաստանի անկախության դեմ աշխատող ուժը կարողանում է նման հարցադրում բարձրացնել և չի ստանում ժողովրդական, հանրային մակարդակով արժանի պատասխան, ապա դա խոսում է նրա մասին, թե որքան Հայաստանում խարխլված է պետականության գիտակցումը և որքան անպաշտպան է հայկական պետականությունը։ Այն փաստարկը, որ եթե հիմա որևէ աշխատանք տանենք այլ ուղղությամբ, ՌԴ-ն կբարկանա, Սյունիքը կտանի, հիմնականում շրջանառության մեջ է դնում նույն զանգվածը, որն աջակցում է Հայաստանի անկախության կազմալուծմանը։

Սրա դեմ պետք է կազմակերպվի դիմադրություն Հայաստանում՝ թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական մակարդակում։ Սա Հայաստանի անկախության դեմ ոտնձգություն է և դրան պետք է տրվի ընդհուպ մինչև ԱԱԾ-ի, հակահետախուզության և քրեական մակարդակով գնահատական։ Ես ուրիշ կերպ չեմ պատկերացնում այդ վարքագծի դեմ պայքարը, և այստեղ կարևոր է, որ հայկական հանրությունը, ՀԿ-ները կարողանան ճիշտ արձագանք ձևակերպել և նաև՝ մամուլը։ Այդ հարցադրումները անհասկանալի են։ Վարչապետը պետք է իմանա՝ ինքը պատմություն է կերտում և Հայաստանի անկախությունը վերացնելն այն ժառանգությունը չէ, որով ինքը կցանկանար մնալ պատմության մեջ։

–Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հեռանկար տեսնո՞ւմ եք այս պահին։ Թվում է՝ Ռուսաստանից այսքան մեծ կախվածություն ունեցող Հայաստանը չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել իր հարևանների հետ։ Երբ Թուրքիայի հետ հարաբերության թեման արծարծվում է Հայաստանում, որոշ շրջանակներ «դավաճանի» պիտակ են կպցնում։ Իրականում ի՞նչ կտա Հայաստանին այդ երկրի հետ հարաբերությունների հաստատումը։ Ընդհանրապես՝ կարիք տեսնո՞ւմ եք Թուրքիայի ուղղությամբ աշխատանքի։

-Իհարկե կարիք տեսնում եմ։ Թուրքիայի հետ Հայաստանը պետք է ունենա ուղիղ երկխոսություն ոչ թե միջնորդավորված՝ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի միջոցով։ Հայաստանը և Թուրքիան հարևաններ են, թեև այստեղ հաշտության մասին խոսակցությունները շատ վաղաժամ են, բայց հայ-թուրքական հարաբերություններում անհրաժեշտ է ստեղծել ուղիղ խոսակցության հարթություն։ Ես կասկած չունեմ, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է անցնեն դժվարին փուլեր, փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, միջպետական նորմալ հարաբերություններ հաստատելու մասին։

Սա չի նշանակում, որ Հայաստանն ու Թուրքիան պատմական հաշտություն են կնքում հայ-թուրքական հարաբերությունները բարդացնող որևէ հարցի շուրջ, սա նշանակում է, որ Հայաստանը թույլ չի տալիս, որ իրեն հակադրվող հարևանի հետ հարաբերությունների մենաշնորհը պատվիրակել որևէ երրորդ երկրի, հատկապես՝ ՌԴ-ին։ Երևանն ու Անկարան պե՛տք է ուղիղ խոսեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան