ՌԴ դեսպանը՝ գերիների հարցի, Սանոսյանը՝ ռուս սահմանապահների տեղակայման մասին․ Լուրեր

Լուրեր

31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
Բոլորը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռազմագերիների հարցը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է։ Նա հիշեցրել է, որ իրենց պաշտպանել են «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը, սակայն հիմա կփորձեն հարցը լուծել այնպես, ինչպես հնարավոր կլինի։ Դեսպանը նաև հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ այսօրվա ասուլիսին ասել է, որ ռուս զինվորականների մի մասն արդեն իսկ Գեղարքունիքի մարզում է՝ սահմանին տեղակայվելու համար։ Տեղակայումից հետո, ըստ մարզպետի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն այդ հատվածներից, ինչին կհաջորդի բանակցային գործընթացը և կարվեն սահմանային ճշգրտումներ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են։ Նրանցից 42-ը զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով։ Մյուս 39-ը զոհվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։

Հաստատված տվյալներով՝ Արցախից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։ Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը նույնպես Արցախի քաղաքացիներ են։