ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է Արիության մեդալով

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Երեկ՝ հուլիսի 6-ին, Ստեփանակերտում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ էլ Քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության իշխանության կողմից պարգևատրվել է Արիության մեդալով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Factor.am-ին հայտնեց, որ Քյարամյանը պարգևը ստացել է պատերազմի մասնակցության և ունեցած ավանդի համար։ «Հրամանագրում կա կոնկրետ ձևակերպում, որը բոլոր դեպքերին է վերաբերում, իսկ Արիության մեդալը շնորհվում է կոնկրետ ծառայությունների համար»,- նշեց Ավանեսյանը։

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական։ Նույն թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ։

2020 թվականի մայիսի 4-ին՝ Քյարամյանը 1 օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մայիսի 5-ին ՊՎԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Ընդամենը երկու օրում Քյարամյանը նախ ազատվեց ՊՎԾ պետի պաշտոնից, ապա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նա ժամեր անց ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, ստացավ գնդապետի կոչում ու զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։

Հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Քյարամյանը ղեկավարել է ԱԱԾ-ն։ Այժմ ՀՀ ԱԱԾ-ն ղեկավարում է գեներալ-մայոր Արմեն Աբազյանը։

 

Արփի Հակոբյան