ՌԴ-ն տապալեց ՀՀ-ի անվտանգության ապահովման քննությունը․ դա ռուսական էլիտայի սխալ հաշվարկների հետևանք էր․ Դավիթ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:02
«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:56
Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:48
Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից
24.08.2026 | 17:40
«Պարոն Ղազարյան, ինչի՞ չեք դմփդմփացնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:38
Ծանրորդ Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
24.08.2026 | 17:32
Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:25
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:12
Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունների միջև վերջին շրջանում լարվածություն է նկատվում, և այդ լարվածությունն ուղիղ համեմատական է ադրբեջանական ներխուժմանը ՀՀ սուվերեն տարածք: Ո՞րն է խնդիրը։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը հայտարարում է, թե Հայաստանի հարավում տեղի ունեցածը սահմանային միջադեպ է, մինչդեռ դա տեղի է ունեցել Հայաստանի արևելյան սահմանում: Նա հայտարարում է, թե զոհեր, կրակոցներ չեն եղել, մինչդեռ եղել են կրակոցներ, ունեցել ենք զոհ, գերիներ: ՀՀ քաղաքացու աչքերով նայելով՝ կարծես մեր դաշնակիցը չլինի այդ հայտարարություն անողը և այդ կառույցը, որը պարտավոր է նաև մեզ պաշտպանել: Անվտանգության խորհրդի քարտուղարը նրան հակադարձեց՝ զսպվածության կոչ անելով և նշելով, որ չի կարելի կատարվածը միջադեպ որակել, քանի որ ադրբեջանցիները դեռ Հայաստանի տարածքում են: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում այստեղ, պարո՛ն Հովհաննիսյան։

-Կատարվում է այն, ինչը միշտ կատարվել է, այսինքն՝ բոլորն իրենց շահերի մասին են մտածում, և դա նորմալ է։ Հայաստանի անդամակցելը ՀԱՊԿ-ին, գիտեք, որ հիմնականում ստիպված քայլ էր:

-1990-ականների՞ն:

-Ո՛չ, 90-ականներին չէ, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ձևավորվեց այդ ռազմական կառույցը: Մեզ լիովին բավարարում էին երկկողմանի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ և՛ շահերի համընկնելու, և՛ աշխարհաքաղաքական տեսակետից, և՛ ռազմական ապահովական խնդիրների առումով, նաև տնտեսական, մշակութային առումներով և այլն: Ի վերջո, 19-րդ դարի սկզբից Հայաստանը այս կամ այն չափով՝ գնալով ավելացող, Ռուսական կայսրության մաս էր, ամբողջ քաղաքակրթական համակարգին ադապտացվելու ճանապարհով էր գնում: Եվ հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերից ելնելով՝ սկսեց ձևավորել ՀԱՊԿ-ը, որովհետև Միջին Ասիան իրեն պետք էր, դա Աֆղանստանի սահմանն է, և Իրանը, Պակիստանը, Չինաստանը շատ կարևոր գործոններ են համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության համար: Ռուսաստանն իր բոլոր դաշնակիցներին՝ ԱՊՀ կազմում, ով համաձայնեց և ով գտավ, որ դա իր շահերից է բխում, այսպես ասած, մտցրեց այդ կառույցի կազմի մեջ: Իսկ եթե մենք դիտում ենք այդ կառույցի կազմը, տեսնում ենք, որ բացի Ռուսաստանից՝ այնտեղ ուրիշ դաշնակից չունենք, երբեմն կարող է դիպվածային առումով Բելառուսը լինել դաշնակից, բայց՝ դժվար, իսկ մյուսների հետ մենք որևէ հիմք չունենք դաշնակից լինելու։ Լավ կլինի, որ լավ, բարի ձևով զարգանան հարաբերությունները Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի հետ՝ տնտեսական, մշակութային, գիտական և այլ առումներով, բայց ռազմաքաղաքական առումով մենք նրանցից որևէ բան չենք տեսել, և չեմ կարծում, որ կարճաժամկետ, նույնիսկ երկարաժամկետ առումով որևէ օժանդակություն կամ որևէ փոխշահավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կար 90-ականներին։ Այս առումով մենք պետք է հանգիստ վերաբերվենք ՀԱՊԿ-ին, հիշենք, թե ինչու ենք մենք այդտեղ մտել. դրա հիմքում հայ-ռուսական հարաբերություններն են եղել, ուրիշ շահ մենք չենք ունեցել և, բնականաբար, պետք է աշխատել ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների հետ, որպեսզի մեր շահերը այնտեղ չանտեսվեն:

Պարո՛ն Հովհաննիսյան, այս սահմանային միջադեպը և բազմաթիվ այլ սահմանային միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին, կարծես, փորձաքար լինեին, բայց սա հատկապես, որովհետև շատ ակնհայտ էր Ադրբեջանի ագրեսիայի մակարդակը, արդյո՞ք ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը հանձնեցին քննությունը՝ որպես ՀՀ դաշնակից: Ինչո՞ւ է այս հարցը առաջանում, որովհետև Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որը 2010 թվականի թարմացված պայմանագրով պարտավորություն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել: Եվ հարց է առաջանում՝ ինչի՞ համար է այդ ռազմաբազան, եթե մեր նեղ տեղը այն չի աջակցելու, գործի մեջ չի մտնելու: Դուք ի՞նչ գնահատական ունեք:

-Ես կարծում եմ, որ, անշուշտ, այդ քննությունն իրականում տապալվեց: Եվ ես կարծում եմ, որ դա ռուսական էլիտայի սխալ հաշվարկների հետևանքն էր։ Չգիտեմ՝ սխալ հաշվարկների, թե ռեսուրսների բազայի անբավարար լինելու հետևանք էր, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի և հիմա էլ շարունակում է տեղի ունենալ, դա Ռուսաստանի խորքային շահերին և նաև արժեքային էությանը հակառակ է: Եվ Ռուսաստանում շատ լուրջ են այս պահի տրամադրությունները, որոնք գնահատում են տեղի ունեցածը այնպես, ինչպես ես գնահատեցի:

-Բայց, կարծես թե, իրենք համերաշխ են, թուրքական ազդեցության աճի հետ հաշտվում են:

-Ո՛չ: Միգուցե ստիպված են…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան