ՍԴ-ն կչեղարկի ընտրությունը, եթե Քոչարյանի հանցավոր խումբը ճնշի կամ քաղաքական որոշում կայացնի․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

-Պարո՛ն Աղազարյան, ընդդիմությունը շարունակում է ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնել՝ դիմել են Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական փուլում ծաղրում էր ձեզ, որ ընդունակ չեք անգամ ընտրություն կեղծելու, սակայն այսօր մեղադրում է կեղծիքի և վարչական ռեսուրսի կիրառման մեջ։ Հնարավո՞ր է՝ ՍԴ-ն ընդառաջի ընդդիմությանը և չեղարկվեն ընտրությունների արդյունքները։

-Միայն մեկ տարբերակ կա չեղարկելու համար․ եթե Սահմանադրական դատարանը քաղաքական որոշում կայացնի կամ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր խմբի ճնշման տակ կայացնի այդպիսի որոշում, ուրիշ որևէ տարբերակ չկա։ Եվ ես չեմ էլ համարում, որ դրանք շատ հավանական տարբերակներ են։

-Այսինքն՝ Դուք կասկածներ ունեք, որ ընդդիմությունը կապե՞ր ունի Սահմանադրական դատարանի որոշ անդամների հետ։

-Դե՝ որոշ անդամների հետ, իհարկե՝ կապեր ունի, որովհետև չնայած մի մասը հեղափոխությունից հետո փոխվեց, բայց, այդուհանդերձ, փոխվածներն էլ բոլորը անցյալից եկած դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ են, և չի բացառվում, որ այս կամ այն ձևով որոշակի կապերի հանգամանքը գործի։ Ես դա քիչ հավանական եմ համարում, ուղղակի՝ որպես տեսական տարբերակ, որովհետև որևէ իրավական հիմք՝ ընտրությունների կեղծված լինելու մասով, գոյություն չունի։ Նույնիսկ 43-ից 45 տեղամասերում վերահաշվարկ կատարեցին, բայց այնտեղ ձայների տատանումները ոչ միայն էական չազդեցին արդյունքների վրա, այլև չճշգրտված ձայների տարբերությունը շատ էական չէր։ Տեղամաս կար՝ մեր օգտին էր, տեղամաս կար՝ իրենց օգտին էր վերահաշվարկը, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հանձնաժողովների՝ որոշ դեպքերում մի քիչ անփույթ արդյունքով։ Տեղ է եղել՝ քվեաթերթիկները ծալված են եղել, և այդ 40-ը հանձնաժողովն անվավեր է ճանաչել։ Բայց դա էլ, որ բացեցին, մեր օգտին ավելի շատ ձայներ եղան, քան թե մյուս բոլորին։

–Ընդդիմությունն ինչի՞ վրա է հիմնվում՝ վարչական ռեսուրսի կիրառման մեջ մեղադրելով ձեր ուժին, մատնացույց են անում մարզպետարաններին։ Բայց և հանրահայտ փաստ է, որ ՀՀ-ի մեծ ու փոքր համայնքների ղեկավարներ այս ընտրություններում աջակցել են ընդդիմությանը, աշխատել են հենց նրանց համար։

–Ո՞րն է եղել վարչական ռեսուրսը։ Ձեր ասած համայնքապետերի մեծ մասը բացահայտ ձևով ընդդիմության թիմի ներկայացուցիչներ էին, մասնակցում էին նախընտրական փուլի աշխատանքներին, նրանք, ովքեր իրենց լոյալ էին պահում, նրանց մի մասն էլ էր երկու լարի վրա խաղում, բոլորս տեսանք, թե Երևանի քաղաքապետարանն ինչ վիճակում էր գտնվում։ Բոլորս գիտենք, որ չինովնիկական միջին խավն ամենուրեք բոլոր համակարգերում երազում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակների վերադարձը։ Հետևաբար՝ ի՞նչ վարչական ռեսուրս կիրառելու մասին է խոսքը։ Ես կարծում եմ՝ այդ պնդումներն անհիմն են։ Եվ նաև՝ այսօր քաղաքացին այնքան պատրաստված է, այնքան քաջատեղյակ է, ինքը որևէ մեկի ասելով ձայն չի տվել այս կամ այն ուժին՝ չհաշված, որ ընտրակաշառքը որոշ չափով աշխատել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան